User:Vadgt/Հայերեն Վիքիպեդիայի մասին

From Meta, a Wikimedia project coordination wiki

Ստորև բերվում է Հայերեն Վիքիպեդիայի բոլոր չգրված օրենքները:

Գլուխ 1. Վիքիմեդիա Հայաստան[edit]

  1. Եթե դու Վիքիմեդիա Հայաստանի անդամ չես և ընդդիմանում ես որոշ մասնակիցների գործողություններին, ապա դու կարգելափակվես 1 ամսով, իսկ շարունակելու դեպքում, առհավետ:
  2. Ադմին կդառնան միայն Վիքիմեդիա Հայաստանի անդամները, անկախ քո կարծիքից, քանի որ Վիքիմեդիա Հայաստանի անդամները կողմ կքվեարկեն և կդարձնեն այդ մասնակցին ադմին:
  3. Եթե քո քննարկման էջում հաղորդագրություն է ուղարկվում Վիքիմեդիա Հայաստանին ուղարկված բողոքի մասին, ապա բողոքը չկատարելու դեպքում քեզ կզրկեն ադմինի դրոշակից: Իսկ Վիքիմեդիա Հայաստանին ուղարկված բողոքի մասին մանրամասներ պահանջելու դեպքում ոչ-մեկ դա չի մանրամասնի:
  4. Հայերեն Վիքիպեդիայի մթնոլորտը կամ որոշումները քննարկում են ոչ թե Հայերեն Վիքիպեդիայում, այլ Վիքիմեդիա Հայաստանում:
  5. Վիքիմեդիա Հայաստանը մասնակիցների է ներգրավում Վիքիմեդիայի նախագծերում, որպեսզի այդ մասնակիցներին քաշեն իրեց կողմը և օգտագործեն Վիքիմեդիա Հայաստանի անդամների նպատակներով:
  6. եթե դու «Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրել են Վիքիպեդիայի ակտիվ մասնակիցները» արտահատության համար հարց ես տալիս՝ «Ինչպե՞ս է որոշվում մասնակիցների ակտիվ լինելը:», և քեզ պատասխանում են այսպես՝ «Կազմակերպության անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք»: Ապա մի զարմացիր սա Վիքիմեդիա Հայաստանն է:

Գլուխ 2. Հայերեն Վիքիպեդիա[edit]

  1. Եթե քո ստեղծած հոդվածում ներմուծվում է չվիքիֆիկացրած կամ կասկածելի պարունակությամբ տեքստ, և ադմինը աչք է փակում այդ գործողությունների վրա, ապա մի զարմացիր, սա հայերեն վիքիպեդիան է:
  2. Հայերեն Վիքիպեդիայում գոյություն ունի սև ցուցակ, որում դու կարող ես հայտնվել եթե ընդդիմանաս որոշ մասնակիցների գործողություններին:
  3. Հայերեն Վիքիպեդիայում վիքիգործունեության համար ադմինը ոչ մեկին հաշվետու չի:

Գլուխ 3. Հայերեն Վիքիբառարան[edit]

  1. Հայերեն Վիքիբառարանում մասնակիցները ինչ ցանկանում են այն էլ անում են (բառիս բուն իմաստով), իսկ եթե դու ընդդիմանաս այդ ամենին քեզ սխալ կհանեն:
  2. Հայերեն Վիքիբառարանում ոչ ակտիվ մասնակիցները չեն քվեարկում (կամ Ձեռնպահ են քվեարկում) քո կամ քո համար ներկայացված ադմինի իրավունքի տրման քվեարկությանը (Ձեռնպահի դեպքում հենց Հայերեն Վիքիբառարանում ոչ ակտիվ լինելու պատճառով), բայց Վիքիմեդիա Հայաստանի անդամի համար կամ Վիքիմեդիա Հայաստանի անդամի ներկայացված ադմինի իրավունքի տրման քվեարկությանը հենց այդ ոչ ակտիվ մասնակիցները քվեարկում են (առավել ճիշտ կողմ են քվեարկում):

Գլուխ 4. Հայերեն Վիքիդարան[edit]

  1. Հայերեն Վիքիդարանում ադմինը քո գրածից հետո է հիշում որ գոյություն ունի Ջնջման ենթակա հոդվածների կատեգորիա: