Wikimedia Foundation elections/Board elections/2011/hy
Արդյունքները հայտարարվեցին 2011-ի հունիսի 17-ին։
2011 խորհրդի ընտրություններ |
---|
Կազմակերպություն |
Հոգաբարձուների խորհրդի 2011 թվականի ընտրությունները տեղի կունենան մայիսի 29-ից մինչև հունիսի 12-ը։ Վիքիմեդիայի համայնքի անդամներն առիթ կունենան երեք թեկնածու ընտրել երկու տարվա ժամկետով, որը կավարտվի 2013 թվականին։ Հոգաբարձուների խորհուրդը Վիքիմեդիա հիմնադրամի վերջնական կառավարողական մարմինն են. Վիքիմեդիա հիմնադրամը ԱՄՆ-ում գրանցված 501(c)(3) տեսակի ոչ առևտրային կազմակերպություն է։ Վիքիմեդիա հիմնադրամը կառավարում է շատ տարբեր նախագծեր, որոնցից են Վիքիփեդիան և Վիքիպահեստը։
Ընտրություններն ապահով կերպով անցկացվում են «Հանրային շահի ծրագրային ապահովման» կազմակերպության սպասարկիչների վրա։ Քվեարկումները գաղտնի են, և Ընտրությունների հանձնաժողովի, Խորհրդի, կամ «Հանրային շահի ծրագրային ապահովման» հետ կապված որևէ անձի հասանելիությունից դուրս են։ Քվեարկուների մասին տեղեկությունը հայտի է մի քանի ընտրյալ անձանց, ովքեր հաշվեքննում և համրում են ընտրությունը (ընտրությունների հանձնաժողով)։ Քվեարկուները դասած նախընտրանքներն են ներկայացնում՝ թեկնածուներին համարակալելով։ Քվեները համրվելու են ըստ Շուլցի մեթոդի, որպեսզի թեկնածուն դասվի ըստ այն քվեարկուների թվի, ովքեր այդ թեկնածվին նախընտրում են այլ թեկնածուներին։
Ընտրությունների հանձնաժողովն արդյունքները կհայտի հունիսի 15-ին կամ մինչ այդ թիվը։ Մանրամաս արդյունքներն առկա կլինեն։
Տեղեկություն ընտրողների համար
[edit]Պահանջներ
[edit]- Խմբագրողներ
Դուք կարող եք քվեարկել Վիքիմեդիայի վիքիներում գրանցված որևէ հաշվից (Դուք կարող եք միայն մեկ անգամ քվեարկել, անկախ Ձեր մասնակցային հաշիվների քանակից)։ Քվեարկման իրավունք ունենալու համար, այդ մասնակցային հաշիվը պետք է՝
- ավելի քան մեկ նախագծի վրա արգելափակված չլինի. և
- բոտ չլինի. և
- նախքան 2011-ի ապրիլի 15-ն ամբողջ Վիքիմեդիայի վիքիներում գոնե 300 խմբագրում կատարած լինի (բազմազան վիքիներում Ձեր ներդրումները կարող են համատեղ հաշվվել եթե միավորված համընդհանուր հաշիվ ունենաք). և
- 2010-ի նոյեմբերի 15-ից մինչև 2011-ի մայիսի 15-ը գոնե 20 խմբագրում կատարած լինեք։
- Երևակիչներ
Երևակիչները իրավունք ունեն քվեարկելու եթե՝
- Ընդլայնված կառավարման միջոցներ (shell access) ունեցող Վիքիմեդիայի սպասարկչային ադմինիստրատորներ են. կամ
- Հաստատման մատչում (commit access) ունեն և գոնե մեկ հաստատում են կատարել 2010-ի մայիսի 15-ի և 2011-ի մայիսի 15-ի միջև։
- Աշխատակազմ և կապալառուներ
Վիքիմեդիա հիմնադրամի աշխատակազմ ու կապալառուները իրավունք ունեն քվերակելու եթե Հիմնադրամի կողմից վարձցել են 2010-ի փետրվարի 15-ի և 2011-ի մայիսի 15-ի միջև։
- Խորհրդի անդամները և Խորհրդատվական խորհրդի անդամները
Հոգաբարձուների և Խորհրդատվական խորհրդի ներկա և նախկին անդամները իրավունք ունեն քվեարկել։
Ինչպես քվեարկել
[edit]Եթե իրավունք ունեք քվերակել՝
- Կարդացեք թեկնածուների ներկայացումները և որոշեք թե որ թեկնածուներին եք հովանավորելու։
- Գնացեք "Special:Securepoll" վիքի էջը որևէ վիքիի վրա, որտեղից իրավունք ունեք քվեարկել։ Օրինակ՝ եթե ամենաշատը ակտիվ եք meta.wikimedia.org վիքիում, գնացեք meta.wikimedia.org/wiki/Special:Securepoll։
- Հետևեք այդ էջում բերված հրահանգներին։
Տեղեկություն թեկնածուների համար
[edit]Խորհրդի անդամների պատասխանատվությունների մանրամասն նկարագրությունը կարող եք գտնել խորհրդի ուղեցույցում։
Պարտականությունները որպես խորհրդի անդամ
[edit]Հսկայական մարտահրավերների առջև կանգնած Վիքիմեդիա հիմնադրամի նման փոքր կազմակերպության Խորհրդի անդամ լինելը կարող է ժամանակատար լինել։ Պաշտոնը կամավոր է և անվարձ։ Թեև խորհրդի անդամներից չի սպասվում, որ անձնական գումար բերեն կազմակերպությանը, ողջունելի է դրամահավաքական նրանց օգնությունները։
Խորհրդի անդամներից սպասվում է տարեկան անձամբ ժամանեն գոնե 3–4 հանդիպման, Վիքիմանիային (մեր տարեկան համաժողովին), և այլ նախատեսված առցանց հանդիպումներին և քվեարկություններին։ Խորհուրդը շատ է հաղորդակցվում օգտվելով էլ. փոստից, վիքիից, և Համացանցային վերահաղորդային զրույցից (ԱյԱրՍի-ից)։ Առանձին հոգաբարձուները երբեմն այլ կազմակերպությունների և ընկերությունների հետ ռազմավարական հանդիպումների են մասնակցում, որի արդյունքները վերահաղորդում են Խորհրդին և անձնակազմին։
Առանձին խորհրդի անդամներից սպասվում է ներգրավվել որոշակի գործունեություններում (ինչպիսիք են դրամահավաքը, Վիքիմանիան, կամ հաշվեստուգումը) և օգնել այս թեմաներով քաղաքականություններ, կանոնադրություններ և բանաձևեր մշակել։
Քանզի Խորհրդի անդամները իրենց պաշտոնից ելնելով որոշ պարտականություններ են ստանձնում, այն թեկնածուները, որոնք այժմ վճարովի պաշտոններ են զբաղեցնում Վիքիմեդիա հիմնադրամում պետք է նախքան Հոգաբարձուների խորհրդում նշանակվելն այդ պաշտոններից հրաժարվեն։ Դա հնարավոր շահերի բախումից խուսափելու համար է։
Թեկնածության նախադրյալները
[edit]Թեկնածուների պիտանելիության պահանջները նույնն են քվեարկողների հետ (տես վերևում), հավելված հետևյալ պահանջները՝
- Դուք պետք է հրապարակայնորեն բացահայտեք Ձեր իրական անունը Ձեր թեկնածուական ներկայացման մեջ (քանի որ Խորհրդի անդամների ինքնությունը հասարակական գրանցման խնդիր է, հնարավոր չէ անանունորեն կամ կեղծանվան տակ պաշտոն զբաղեցնել Հոգաբարձուների խորհրդրում). և
- նվազագույնը 18 տարեկան և Ձեր հայրենի երկրում իրավական տարիքի լինել. և
- Ձեր ինքնությունը հաստատող ապացույց ներկայացնել Վիքիմեդիա հիմնադրամին (տես ստորև)։
Ինչպես ներկայացնել Ձեր թեկնածությունը
[edit]Եթե պիտանի եք, կարող եք Ձեր թեկնածությունը առաջադրել հետևյալ կերպ վարվելով՝
- 1200 նիշից ոչ ավել բաղկացած համառոտ շարադրանքում (հայտարարությունում) ներկայացրեք, թե ինչ եք անելու եթե ընտրվեք Հոգաբարձուների խորհուրդ, Ձեր համապատասխան կարծիքներն ու փորձը, և որևէ այլ բան, որ պատշաճ եք գտնում։ Դուք չեք կարող Ձեր թեկնածության համառոտ շարադրանքն օգտագործել աջակցություն հայտնող կամ այլ հարթակային էջերին հղելու համար, և չեք կարող այլ թեկնածուների հետ շշպռում իրականացնել։
- Ձեր շարադրանքը (հայտարարությունը) ներկայացրեք 2011 թվականի մայիսի 2-ի ժամը 00:00-ից (ՀԿԺ) մինչև 2011 թվականի մայիսի 22-ի ժամը 23:59-ը (ՀԿԺ)։ Մայիսի 22-ից այլևս փոփոխություններ անելը հնարավոր չի լինի, բացի չնչին ուղղումներից (օրինակ՝ արտասանության ուղղում) կամ թարգմանությունից։ Այս ժամկետից անց, բովանդակության որևէ հավելում կամ փոփոխում կժամադրոշմվի և բնօրինակ շարադրանքից զատ կներկայացվի։ Պետք է նկատի ունենաք, որ ավելի վաղ ներկայացումները ժամանակի առումով թույլ են տալիս ավելի շատ լեզուների թարգմանել, և որ ճիշտ ժամկետին կամ անմիջապես ժամկետից առաջ ներկայացումները կարելի է ոչ այնքան լայնորեն թարգմանվեն։
- Ձեր ինքնության ապացույցը ներկայացրեք Վիքիմեդիա հիմնադրամին նախքան մայիսի 22-ը։ Ձեր թեկնածությունն առաջադրելուց հետո, Ընտրությունների հանձնաժողովից որևէ անդամ առանձին կկապնվի Ձեզ հետ այս պահանջը կատարելու վերաբերյալ։
Այն թեկնածուները, որ նշված ժամկետներում չկարողանան կատարել վերոհիշյալ պահանջները, կորակազրկվեն։
Կազմակերպություն
[edit]Ժամանակագիծ
[edit]- 2011 թվականի ապրիլի 05-ից–մայիսի 02՝ առաջնային թարգմանությունների փուլ։
- 2011 թ. մայիսի 02–22՝ թեկնածությունների առաջադրում։
- 2011 թ. մայիսի 22՝ ինքնության ապացուցումն ուղարկելու վերջնաժամկետը (ուշ կամ բացակա ապացույցի ներկայացման դեպքում, առաջադրանքը կորակազրկվի)
- 2011 թ. մայիսի 29–հունիսի 12՝ ընտրություններ։
- 2011 թ. հունիսի 13–15՝ քվեարկության ստուգում
- 2011 թ. հունիսի 15՝ արդյունքների հրատարակում։
Թարգմանիչներ
[edit]Երաշխավորելու համար, թե Վիքիմեդիա համայնքի ներկայացուցիչ մի մաս մասնակցի այս ընտրություններին, կարևոր է ընտրությունների ծանուցումները և թեկնածուների պաշտոնական հաղորդագրությունները հնարավորինս շատ լեզուների թարգմանել։ Թարգմանության օգնելու համար, խնդրում ենք տեսնել թարգմանության էջը։