Fundraising 2011/Jimmy Letter 003/hy

From Meta, a Wikimedia project coordination wiki
Jump to navigation Jump to search
Translation instructions
  • For pages marked "Missing" or "In progress", click the page title and start translating. When you are done, click "edit status" and change the status to proofreading.
  • For pages marked "Needs updating", compare the page to the source page and update the translation accordingly. When you are done, click "edit status" and change the status to proofreading.
  • It is important to have someone else proofread the translated page! If you have proofread a page and it is ready for publication, click "edit status" and change that page's status to ready.
  • If you are changing something that has already been published, change its status back to ready for it to be published again.

If you have any questions or feedback regarding the translation process, please post them here. Translation FAQ

Գուգլը մոտավորապես մեկ միլիոն սպասարկիչ ունի։ Յահուն ունի շուրջ 13,000 հոգանոց անձնակազմ։ Մենք 679 սպասարկիչ և 95 հոգուց բաղկացած անձնակազմ ունենք։

Վիքիպեդիան համար 5 կայքն է ցանցում և ամեն ամիս ծառայում է 470 միլիոն տարբեր մարդկանց՝ միլիարդավոր էջադիտումներով։

Առևտուրը լավ բան է։ Գովազդը չարիք չէ։ Սակայն այստեղ՝ Վիքիպեդիայում տեղ չունի։

SITENAMEը յուրահատուկ բան է։ Այն նման է հանրային գրադարանի կամ զբոսայգու։ Այն մտքի տաճարի է նման։ Այն մի տեղ է, ուր մենք բոլորս ենք կարող գնալ՝ մտածելու, սովորելու, և մեր գիտելիքներով ուրիշների հետ կիսվելու։

Երբ ես հիմնադրում էի Վիքիպեդիան, կարող էի այն շահույթ հետապնդող ընկերություն դարձնել՝ գովազդային բաններներով, սակայն որոշեցի այլ կերպ վարվել։ Մենք տարիներ շարունակ ջանք ենք թափել այն ընդգրկուն և կայուն պահելու համար։ Մենք իրագործում ենք մեր առաքելությունը և թափոնը թողնում ուրիշներին։

Եթե այս գրությունն ընթերցող յուրաքանչյուր ոք նվիրաբերեր 5 դոլար, տարին միայն մեկ օր պետք կլիներ դրամահավաք անել։ Բայց ոչ բոլորը կարող են կամ ցանկանում են նվիրաբերել։ Եվ դա հասկանալի է։ Ամեն տարի ճիշտ բավական անձինք են որոշում նվիրաբերել։

Այս տարի խնդրում ենք նվիրաբերել՝ 5 դոլար, 10 եվրո, 1000 յեն, կամ ինչ որ կարող եք՝ Վիքիպեդիան պաշտպանելու և պահպանելու համար։

Շնորհակալություն,

Ջիմի Ուելս
Վիքիպեդիայի հիմնադիր