Գաղտնիության քաղաքականություն/Սահմանումներ

From Meta, a Wikimedia project coordination wiki
Jump to navigation Jump to search
This page is a translated version of the page Privacy policy/Definitions and the translation is 100% complete.
Other languages:
Avañe'ẽ • ‎Bahasa Melayu • ‎Deutsch • ‎Deutsch (Sie-Form)‎ • ‎English • ‎Esperanto • ‎Nederlands • ‎Scots • ‎Tiếng Việt • ‎Türkçe • ‎bosanski • ‎català • ‎dansk • ‎eesti • ‎español • ‎euskara • ‎français • ‎galego • ‎italiano • ‎latviešu • ‎magyar • ‎norsk bokmål • ‎occitan • ‎polski • ‎português • ‎português do Brasil • ‎slovenčina • ‎suomi • ‎svenska • ‎čeština • ‎Ελληνικά • ‎башҡортса • ‎български • ‎русский • ‎српски / srpski • ‎українська • ‎հայերեն • ‎ייִדיש • ‎اردو • ‎العربية • ‎فارسی • ‎مصرى • ‎پښتو • ‎नेपाली • ‎తెలుగు • ‎ไทย • ‎ქართული • ‎中文 • ‎日本語 • ‎한국어
Want to help translate? Translate the missing messages.
Երբ մենք ասում ենք․․․ ․․․ մենք նկատի ունենք
«Վիքիմեդիա հիմնադրամ»/«Հիմնադրամ»/«մենք»/«մեզ»/«մեր» Վիքիմեդիա հիմնադրամ՝ շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը գործարկում է Վիքիմեդիա կայքեր:
«Վիքիմեդիա կայքեր»/«մեր ծառայություններ» Վիքիմեդիա կայքերը և ծառայությունները (անկախ լեզվից), ներառյալ մեր հիմնական նախագծերը, ինչպիսիք են Վիքիպեդիան և Վիքիմեդիա պահեստը, ինչպես նաև բջջային հավելվածները, API-ները, էլ. փոստերը և ծանուցումները․ չբացառելով, այնուամենայնիվ, ստորև ներկայացված «Ինչ չի ներառում այս Գաղտնիության քաղաքականությունը» բաժնում թվարկված կայքերը և ծառայությունները:
«դուք»/«ձեր»/«ինձ» Դուք, անկախ նրանից, որ անհատ եք, խումբ կամ կազմակերպություն, և անկախ այն բանից՝ դուք օգտագործում եք Վիքիմեդիա կայքեր կամ մեր ծառայությունները ձեր կամ ուրիշի անունից:
«այս Քաղաքականությունը»/«Գաղտնիության այս քաղաքականությունը» Այս փաստաթուղթը վերնագրված է «Վիքիմեդիա հիմնադրամի գաղտնիության քաղաքականություն»:
«ներդրումներ» Վիքիմեդիա կայքերում ձեր կատարած փոփոխությունները և ավելացրած բովանդակությունը։
«Անձնական տեղեկատվություն» Տեղեկատվություն, որը դուք տալիս եք մեզ կամ Վիքիմեդիա կայքերի օգտագործման շրջանակներում մեր կողմից հավաքած տեղեկությունները կարող ենք օգտագործվել անձամբ ձեզ ճանաչելու համար: Չնայած մենք պարտադիր չենք հավաքում նշված բոլոր տեսակի տվյալները՝ մենք դրանք համարում ենք Անձնական տեղեկատվություն, եթե դրանք կարող են օգտագործվել ձեզ հետ նույնականացվելու համար՝
(ա) անուն, հասցե, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե, գաղտնաբառ, նույնականացման համար, IP հասցե, կրեդիտ քարտի համար և
(բ) երբ նույնացվում է որևէ անձի հետ, որևէ տվյալի հետ, օրինակ՝ ծննդյան ամսաթիվը, սեռը, սեռական կողմնորոշումը, ռասայական կամ էթնիկ ծագումը, ամուսնական կամ ընտանեկան կարգավիճակը, գենետիկական և կենսաչափական տվյալները, առողջական կարգավիճակը կամ հաշմանդամությունը, քաղաքական պատկանելիությունը և կրոնը:
«երրորդ կողմ»/«երրորդ կողմեր» Անհատներ, սուբյեկտներ, կայքեր, ծառայություններ, ապրանքներ և ծրագրեր, որոնք չեն վերահսկվում, կառավարվում կամ գործարկվում Վիքիմեդիա հիմնադրամի կողմից: Սա ներառում է Վիքիմեդիայի այլ օգտագործողների և անկախ կազմակերպությունների կամ խմբերի, որոնք օգնում են խթանել Վիքիմեդիա շարժումը, ինչպիսիք են Վիքիմեդիա մասնաճյուղերը, թեմատիկ կազմակերպություններ, և օգտագործողների խմբերը, ինչպես նաև որպես կամավորներ, աշխատողներ, տնօրեններ, դրամաշնորհ ստացողներ, և այդ կազմակերպությունների կամ խմբերի գործընկերներ: