Գաղտնիության քաղաքականություն/Հիմնական տերմինների բառարան

From Meta, a Wikimedia project coordination wiki
Jump to navigation Jump to search
This page is a translated version of the page Privacy policy/Glossary of key terms and the translation is 100% complete.
Other languages:
Bahasa Indonesia • ‎Bahasa Melayu • ‎British English • ‎Canadian English • ‎Deutsch • ‎Deutsch (Sie-Form)‎ • ‎English • ‎Esperanto • ‎Frysk • ‎Lëtzebuergesch • ‎Malti • ‎Nederlands • ‎Tagalog • ‎Tiếng Việt • ‎Türkçe • ‎Yorùbá • ‎bosanski • ‎català • ‎dansk • ‎eesti • ‎emiliàn e rumagnòl • ‎español • ‎euskara • ‎français • ‎galego • ‎hrvatski • ‎italiano • ‎latviešu • ‎lietuvių • ‎magyar • ‎norsk bokmål • ‎occitan • ‎polski • ‎português • ‎português do Brasil • ‎română • ‎slovenčina • ‎suomi • ‎svenska • ‎čeština • ‎Ελληνικά • ‎башҡортса • ‎беларуская • ‎български • ‎македонски • ‎русский • ‎українська • ‎հայերեն • ‎ייִדיש • ‎עברית • ‎العربية • ‎تۆرکجه • ‎فارسی • ‎مصرى • ‎پښتو • ‎کوردی • ‎नेपाली • ‎हिन्दी • ‎বাংলা • ‎ਪੰਜਾਬੀ • ‎தமிழ் • ‎తెలుగు • ‎ไทย • ‎ဖၠုံလိက် • ‎მარგალური • ‎中文 • ‎日本語 • ‎粵語 • ‎한국어


Contents 
Բառարանի նպատակն է օգնել ձեզ մեր Գաղտնիության քաղաքականության մեջ տեղ գտած որոշ տերմինների հետ, որոնց միգուցե դուք ծանոթ չեք կամ մեր պաշտնոկան Գաղտնիության քաղաքականության մասը չի կազմում։
Rory glossary.png

API-ներ

«Դիմումի ծրագրավորման միջերեսը» կամ API հաղորդակցական արձանագրություն է, որը թույլ է տալիս ծրագրակազմի բաղադրիչներին հաղորդակցվել միմյանց հետ: Օրինակ՝ ՄեդիաՎիքի API-ը թույլ է տալիս երրորդ կողմի ծրագրակազմի գործիքներին հաղորդակցվել ՄեդիաՎիքի կայքերի հետ (ներառյալ Վիքիմեդիա կայքերը)՝ իրականացնելու որոշակի գործողություններ, ինչպիսիք են էջի ընթերցումը կամ խմբագրումը, ինքնաբերաբար և հեռակա կարգով: Իմացեք ավելին Վիքիպեդիայում:

Զննարկիչներ

«Զննարկիչը» ծրագրակազմի հավելված է, որը մարդիկ սովորաբար օգտագործում են համացանց մուտք գործելու համար: Հանրաճանաչ զննարկիչների օրինակներն են՝ Chrome, Firefox, Safari և Internet Explorer: Իմացեք ավելին Վիքիպեդիայում:

Cookie-ներ

«Cookie»-ն տվյալների փոքրիկ ֆայլ է, որը մենք փոխանցում ենք ձեր համակարգչին, բջջային հեռախոսին կամ ցանկացած այլ սարքի, որը դուք օգտագործում եք Վիքիմեդիա կայքեր մուտք գործելու համար, որոնք հիմնականում օգտագործվում են վավերացման և երբեմն հետևելու համար: Յուրաքանչյուր cookie-ի ժամկետ ավարտվում է որոշակի ժամանակահատվածից հետո, բայց այդ ժամանակահատվածը տատանվում է՝ կախված այն բանից, թե ինչ cookie է օգտագործվում և ինչպես է ձեր զննարկիչը կազմաձևվում: «Սեսիոն» cookie-ն այն է, որի ժամկետը ընդհանուր առմամբ սպառվում է ձեր վեբ զննարկիչը կամ բջջային ծրագիրը փակելու ժամանակ: «Կայնուն» cookie-ն այն է, որը մնում է ձեր սարքում, նույնիսկ զննարկիչը կամ բջջային ծրագիրը փակելուց հետո: Կայուն cookie-ի ժամկետն ավարտվում է մեր կողմից սահմանված տևողության համաձայն (կամ երբ այն ձեռքով ջնջում եք): Իմացեք ավելին Վիքիպեդիայում:

Դուք կարող եք հեռացնել կամ ապաակտիվացնել cookie-ները՝ օգտվելով ձեր զննարկիչի կարգավորումներից։

Չհետևե՛լ

«Չհետևե՛լ»-ը միջոց է ձեր վեբ զննարկչի կողմից ձեր այցելած կայքին ասելու, որ դուք չեք ցանկանում, որ երրորդ կողմը հետևեի ձեզ, երբ չեք այցելում նրանց կայքերը, օրինակ վերլուծական ծառայությունները, գովազդային ցանցերը և սոցիալական հարթակները։ Այս մեխանիզմն օգտագործելիս ձեր զննարկիչի կողմից ազդանշան է ուղարկվում՝ ցանկություն հայտնելով, որ ձեր անձնական տվյալները, մասնավորապես ձեր առցանց գործունեության և ցանցի փոխազդեցությունների վերաբերյալ տվյալները, չպետք է փոխանցվեն երրորդ անձանց: Ձեր զննարկիչի կողմից ուղարկված «Չհետևե՛լ» ազդանշանը ստանալիս անձը կամ սուբյեկտը, որին պատկանում է կայքը, ունի երկու տարբերակ՝ կա՛մ հարգել, կա՛մ անտեսել վերը նշված պահանջը։

GPS

«GPS»-ը նավարկման համակարգ է, որը տեղեկություն է ապահովում տեղադրության և ժամանակի մասին՝ հիմնվելով սարքավորումների գտնվելու վայրի վրա, որոնք նախատեսված են բջջային հեռախոսների և մեքենայի նավարկության համակարգի ազդանշանները ստանալու համար։ Իմացեք ավելին Վիքիպեդիայիում։

IP հասցե

«IP» հատուկ համար է, որը կցված է համացանցին միացող սարքավորումներին։ Ձեր IP հասցեն մշտապես նույնը չի կարող լինել՝ կախված մի շարք փոփոխականներից, օրինակ՝ եթե դուք օգտագործում եք վստահված սերվեր կամ կորպորատիվ ցանց։ Ընդհանուր առմամբ, IP հասցեները կցվում են համաձայն ձեր սարքավորման աշխարհագրական դիրքի և ձեր ինտերնետ ապահովող ծառայության, և այն կարող է օգտագործվել ձեր տեղադրության իրական վայրը պարզելու համար։ Ավելին իմացեք Վիքիպեդիայում։

JavaScript

«JavaScript»-ը ծրագրավորման ստանդարտ լեզու է, որն օգտագործվում է ժամանակակից կայքերում։ Ավելին իմանալ Վիքիպեդիայում։

Տեղում պահպանում

«Տեղում պահպանություն» միջոց է տեղեկատվությունը հավաքելու և «տեղում» պահպանելու համար, որը կարող է նաև հետագայում վերականգնվել։ Օրինակ՝ օգտագործելով Տեղում պահպանությունը՝ օգտագործողի այցելությունները որևէ կայք կարող են պահպանվել իր համակարգչի վրա, այնուհետև հաշվարկվել և փոխանցվել մեզ։ Սա հնարավորություն է տալիս մեզ ստանալ կարևոր վիճակարգրական տվյալներ (այցելությունների հաշվարկը), մինչդեռ այն տվյալները, թե կոնկրետ երբ է օգտագործողը այցելել որևէ կայք երբևէ չի փոխանցվում մեզ։

Մետատվյալ

«Մետատվյալներ» նշանակում է որևէ ֆայլի (օրինակ՝ նկար կամ տեսահոլովակ) վերաբերյալ հավելյալ տվյալներ, որը սովորաբար ներառում է սարքավորման արտադրողին և մոդելը, որով արվել է նկարը, այն ամսաթիվը, երբ արվել է լուսանկարը, ոսպնյակների կիզակետային երկարությունը և F-number։ Որոշ մետատվյալներ ինքնաբերաբար ավելացվում են սարքի կողմից, իսկ որոշներն էլ գրվում են սարքի սեփականատիրոջ կողմից։ Իմացեք ավելին Վիքիպեդիայում։

Օպերացիոն համակարգ

«Օպերացիոն համակարգը» ծրագրակազմի ծրագիր է, որը կառավարում է ձեր սարքի հարդվերի ռեսուրսները և կատարում է այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են ֆայլերին հետևելը, ճանաչելն այն ամենը, ինչը ստեղնաշարով հավաքում եք։ Հատուկ օպերացիոն համակարգի օրինակներ են՝ Linux (հայտնի է նաև GNU/Linux), iOS, Windows, Mac OS X և Android։ Իմացեք ավելին Վիքիպեդիայում։

Proxy սերվերներ

«Վստահված սերվերը» հանդես է գալիս որպես միջնորդ ձեր սարքի և այն սերվերի միջև, որից ձեր սարքը տեղեկատվություն է պահանջում (միացում կայքէջին, ֆայլին և այլն): Իմացեք ավելին Վիքիպեդիայում:

Հետևելու փիքսել

«Հետևելու փիքսելը» (երբեմն կոչվում է «վեբ փարոսներ», «թափանցիկ GIF-եր», «մաքուր GIF-եր», «փիքսել gif-եր» կամ «փիքսել պիտակներ») փոքր, անտեսանելի պատկեր է, որը թույլ է տալիս մեզ հետևել գործողություններին Վիքիմեդիա կայքերում կամ գործողություններին՝ հիմնվելով մեր ուղարկած էլփոստի ծանուցումների վրա: Չնայած որ հետևող փիքսելները սովորաբար կապված են գովազդի հետ, մենք երբեք չենք օգտագործում գովազդման համար հետևող պիքսելներ, ոչ էլ վաճառում կամ վարձակալում ենք հետևող փիքսելների միջոցով հավաքված տեղեկատվությունը: Հետևելու փիքսելների միջոցով հավաքված տեղեկատվությունը կարող է կիսվել միայն երրորդ անձանց հետ համախմբված ձևով և Գաղտնիության քաղաքականությանը համապատասխան: Հետևելու փիքսելների օգնում են մեզ պարզել, թե արդյո՞ք որոշ գործիքներ, ծանուցումներ և ապրանքներ արդյունավետ են, և արդյոք դրանք կարող են բարելավվել: Իմացեք ավելին Վիքիպեդիայում:

Գաղտնիության հետ կապված էջեր