Training modules/dashboard/slides/11517-plagiarism-principle-quiz/hy

From Meta, a Wikimedia project coordination wiki
This page is a translated version of the page Training modules/dashboard/slides/11517-plagiarism-principle-quiz and the translation is 100% complete.

Գրագողության սկզբունքների քուիզ

Փորձեք ինքներդ Ձեզ
Ո՞րն է գրագողությունից խուսափելու լավ սկզբունքը։
  1. Դուք կարող եք օգատգործել Ձեր սեփական բառերը գաղափարներ և մտքեր բացատրելիս, ուստի հարկ չկա վկայակոչել բուն հեղինակին (Սեղմեք ընդլայնելու կամ թաքցնելու համար)
    ՍԽԱԼ․ Դուք պետք է վերաշարադրեք մտքերը Ձեր սեփական բառերով, սակայն հղում կատարելով աղբյուրին։
  2. Գտեք պարզ, լավ գրված և վստահելի աղբյուրներ և մեջբերեք դրանք որքան հնարավոր է մոտ բնօրինակին, ապա հղում տվեք աղբյուրին։ (Սեղմեք ընդլայնելու կամ թաքցնելու համար)
    ՍԽԱԼ․ Դուք պետք է գրեք տեքստը ամբողջությամբ յուրաօրինակ ձևով՝ միևնույն ժամանակ հղում կատարելով հիմնական աղբյուրին։
  3. Օգտագործեք աղբյուրները գաղափարներ և փաստեր հասկանալու համար։ Բացատրեք դրանք Ձեր բառերով և հստակ հղում կատարեք այն աղբյուրին, որից օգտվել եք։ (Սեղմեք ընդլայնելու կամ թաքցնելու համար)
    ՃԻՇՏ․ Սա լավագույն տարբերակն է բոլոր տեսակի գրագողություններից խուսափելու համար։
  4. Այն պատճառով, որ Վիքիպեդիայի բովանդակությունը կարող է պատճենել և օգտագործել յուրաքանչյուր ոք, որքան շատ տեղեկատվություն ուղղակիորեն պատճենեք գրքերից, թերթերից և տարբեր աղբյուրներից, այդքան լավ։ (Սեղմեք ընդլայնելու կամ թաքցնելու համար)
    ՍԽԱԼ․ Այն պատճառով, որ յուրաքանչյուր ոք կարող է պատճենել և օգտագործել Վիքիպեդիայի բովանդակությունը կարևոր է, որ ամեն ինչ Վիքիպեդիայում լինի յուրօրինակ՝ վերցված վստահելի աղբյուրներից և առանց հեղինակային իրավունքի խախտման։

(Քննարկեք այս հարցը)