Wikimedia Armenia/Wikimedia 2030 Armenian Forum/Education

From Meta, a Wikimedia project coordination wiki

Կրթության վերափոխումը գիտելիքի տեղեկատվության հասանելիության ժամանակակից պայմաններում[edit]

0:46 - Բարի լույս բոլորին, ես շատ ուրախ եմ բոլորին այստեղ տեսնել, պատկերացնում եմ՝ ինչքան զոհողություններ եք արել, որ կարողանաք այսօր մասնակցել մեր քննարկմանը։ Ես Արթուրն եմ Խալաթյան՝ Վիքիմեդիա Հայաստանի գործադիր գխավոր խորհրդատուն։ Այսօր մենք մի քանի շատ հետաքրքիր քննարկումներ ենք ունենալու, և երևի ամենաառաջին քննարկումը, եթե մյուս քննարկումների մասնակիցներից կան, թող չնեղանան, ամենածավալունն ու հետաքրքիրն է, քանի որ աշխարհում Վիքիպեդիան և մյուս Վիքի նախագծերը մեծ ազդեցություն ունեն կրթության ոլորտի վրա։ Ես կխնդրեմ Սուսաննային Մկրտչյանին՝ Վիքիմեդիա Հայաստանի նախագահին, ուղղակի մի քանի բառով ներկայացնել ընդհանուր ռազմավարութունը՝ ինչու է այն նախաձեռնվել ամբողջ աշխարհում, և մեզանից ինչ ակնկալիքներ ունի համաշխարհային Վիքիմեդիա համայնքը։

0:27 - Սուսաննա Մկրչյան Շնորհակալություն, ողջույն, շատ ուրախ եմ, որ ժամանակ եք գտել մասնակցելու, ուրեմն, չգիտեմ՝ որքանով հիշում եք՝ հինգ - վեց տարի առաջ ինչ վիճակում էր Հայերեն Վիքիպեդիան և հիմա ինչ վիճակում է։ Եվ բացի Վիքիպեդիան և մյուս նախագծերը զարգացնելուց, այս շարժումը նոր ներուժ հայտնաբերեց ամբողջ աշխարհում, որ մեծ ազդեցություն է ունենում կրթության վրա։ Եվ հատկապես Հայաստանը այդ նորարարական մեթոդներով առաջատարն է ամբողջ աշխարհում, որովհետև մեր երկու նախագծերը՝ «Վիքիճամբարները» և «Վիքի ակումբները» աշխարհում ճանաչվել են "The coolest project" ամենահավես, ամենալավ նախագծերը։ Եվ, իրոք, դրանք փոխում են երեխաների վերաբերմունքը կրթության նկատմամբ։ Մենք վերջին տարիներին արդեն ուսանողների հետ նույնպես կազմակերպում ենք Վիքիճամբարներ, արդեն որպեսզի Վիքիպեդիայի և մյուս նախագծերի բովանդակությունը որակապես ուրիշ մակարդակի հասնի։ Եվ առաջնահերթ ես կուզենայի կոչ անել մեր քաղաքականության, կրթության մեջ մեծ դեր ունեցող բոկոր մարդկանց, վճռական որոշումներ կայացնող մարդկանց, որ նրանք ամեն ինչ անեն ինտերնետում հայաբովանդակ նյութերի զարգացման համար։ Որ ամբողջ հանրությունը քար դնի այս մեծ գործին աջակցելու համար։ Կրթության ոլորտի հետ կապված, միայն մենք չէ, որ ունենք այսպիսի նախագիծ, Կանադան և ԱՄՆ - ն ունեն առանձին Վիքիպեդիա կրթական համահիմնադրամ, իսկ Իսրայելը արդեն ցածր դասարաններից, չորրորդ դասարանից սովորեցնում է՝ ինչպես օգտվել Վիքիպեդիայից, ինչպես քննադատաբար մոտենալ Վիքիպեդիայի հոդվածներին ու թե ինչպես է այն աշխատում։ Նկատի ունենալով այս ազդեցությունը կրթության վրա՝ Վիքիմեդիա հիմանդրամը որոշել է մշակել ընդհանուր ռազմավարություն մինչև 2030 թվականը։ Տասնվեց տարի է անցել, և նույնիսկ ստեղծողների համար Վիքիպեդիան անակնկալ ազդեցություն է ունեցել հանրության վրա։ Այդ իսկ պատճառով որոշվել է կանչել ոչ միայն վիքիպեդիստներին, այլ ամբողջ այն միջավայրը, որի վրա ազդեցություն է ունենում Վիքիպեդիան։ Եվ այդ տեսակետից մենք հարմար գտանք ձեզ հրավիրել էստեղ, որպեսզի Հայաստանը իր ներդրումն ունենա այս հարցում։ Ինչու չէ, մենք ունենք խնդիրներ այլ լեզուներով ներկայացված լինելու տեսակետից, և մենք կարող ենք այդ պլանում ներառել՝ ինչու ադրբեջաներեն Վիքիպեդիայում կարող է լինել սուտ տեղեկատվություն։ Երկար չխոսեմ մյուս թեմաների մասին արդեն առանձին, պանելներից առաջ կարճ կասեմ։ Ողջունում եմ կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և հույս ունեմ՝ մենք այս ֆորումից հետո թռիչքային նոր որոշումներ կկայացնենք, և թռիչքային զարգացում կունենան վիքի նախագծերը, և մեր կրթությունը կօգտվի այս նորարարական մեթոդներից։ Շնորհակալություն։

07:09 Արթուր - Շնորհակալություն, եկեք առանց սպասելու անցնենք մեր առաջին ֆորումի քննարկմանը՝ «Կրթության վերափոխումը այս դարում, երբ որ ամբողջ տեղեկատվությունն ու գիտելիքները շատ հեշտությամբ հասանելի ենբոլորին»։ Այս ֆորումում մենք հրավիրել ենք մասնակցելու պարոն Գևորգ Մուրադյան՝ ՀՀ վարչապետի խորհրդական կրթության գծով, համեցե՛ք, տիկին Մերի Հովսեփյան՝ Կրթության գերազանցության ազգային ծրագրի ավագ ուսուցիչ, «Այբ» դպրոցում քիմիայի և կենսաբանության ավագ ուսուցիչ, պարոն Ռուբեն Մարկոսյան՝ ԵՊՀ - ի պրոռեկտոր, Անուշ Կոստանյան՝ «Դասավանդիր հայաստան» կազմակերպության դասընթացների և աջակցության և զարգացման գծով տնօրեն, Արամ Փախչանյան՝ «Այբ» դպրոցի տնօրեն, Թոմ Սամվելյան՝ Հայաստանում Ամերիկյան համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների քոլեջի դեկան, նաև Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի անդամ։ Պանելային քննարկումը կվարի մեր ամենափորձառու վիքիպեդիստներից, նաև Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի անդամ Վաչագան Ղռաթյանը, համեցե՛ք։

8:57 - Լսո՞ւմ են բոլորը։ Միանգամից անցնենք իմ ունեցած հարցերին։ Ինտերնետում առկա են բազմաթիվ աղբյուրներ, որոնցից ուսանողները օգտվում են, և դուք առնչվում եք այդ խնդրին հավանաբար ամեն օր, պե՞տք է արդյոք ուսանողներին կամ աշակերտներին խրախուսել, որ օգտվեն ինտերնետային աղբյուրներից, այդ թվում Վիքիպեդիայից, թե՞ հակառակը․ պետք է իրենց խրախուսել, որ օգտվեն տպագիր աղբյուրներից։ Կուզենայի՝ Ռուբեն Մարկոսյանը առաջինը պատասխաներ հարցիս։

9:39 Ռուբեն Մարկոսյան - Բարև Ձեզ, ողջունում եմ այս նախաձեռնության համար, մի գուցե առաջին հարցը ամենադժարն է մեկնարկել։ Որպեսզի արդյունավետ քննարկում լինի, ասեմ, որ միանշանակ պետք է, նախ մեկ բառով փորձենք պատասխանել ձեր հարցին։ Խնդիրը այն է, եթե փորձեմ ընդլայնվել, որ այսօր տարածված կարծիք է բարձրագույն կրթության համակարգում, առավելապես, եթե ես նշեմ, որ նախ շատ գիտնականներ, շատ դասախոսներ, շատ գիտական ղեկավարներ, բավականին հաճախ ուսանողներին քննադատում են, եթե նրանք մեջբերումներ, հղումներ են անում Վիքիպեդիայից՝ ասելով, որ դա գիտական չէ, հղում չէ։ Մի կողմից այդ մոտեցումը կա։ Բայց ես նաև այստեղ միանգամից կփորձեի շեշտադրել մեկ այլ խնդիր, որ, ցավոք սրտի, մեր բուհական համակարգում, այսօր մեր դասավանդման մեթոդաբանությամբ, մենք չեն կարողանում իսկապես նպատակաուղղել, որպեսզի ուսանողները արդյունավետ աշխատեն առցանց տարբեր տեղեկատվական գիտելիքների շտեմարանների հետ՝ այդ թվում նաև Վիքիպեդիայի հետ։ Այսինքն, մի կողմից դասախոսները դեռևս գուցե այդ գործիքին լավ չեն տիրապետում և չեն կարողանում համապատասխան ուղղորդել ուսանողներին․ իսկ ամենամեծ խնդիրը, որ մենք այսօր տեսնում ենք առօրյա կյանքում դա այն է, որ հիմնականում այդ գրագողությունը արտահայտվում է նրանով, որ ուսանողները Վիքիպեդիայից, տարբեր աղբյուրներից նյութեր են իրար կպցնում և դա ներկայացնում որպես սեփական աշխատանք։ Այսինքն, ցավոք, այսօր այս նոր տեխնոլոգիական զարգացումները ավելի շատ նոր մարտահրավերներ են առաջացրել կրթական համակարգի համար․ այն է՝ պայքարել այդ գրագողության դեմ՝ չունենալով համապատասխան էթիկայի ակադեմիական բարեվարքության ստանդարտներն ու պրակտիկան, և չունենալով այդ ամենը նաև մեր մշակույթի մեջ որպես ավանդույթ ՝ մենք չենք կարողանում դիմակայել, որի պատճառով մենք այսօր ավելի շատ ենք տեսնում դրա բացասական դրսևորումները, իսկ այն, որ պետք է խրախուսել, միանշանակ պետք է, պետք է ուղղորդել՝ նաև հաշվի առնելով այս պրոբլեմները։

11:27 - Մի հատ ենթահարց մենակ տամ։ Քանի որ դուք նշեցիք գրագողությունը, իսկ կարող է այս տեսակետից նայենք, որ եթե ուսանողը գրագողություն է անում տպագիր աղբյուրից, շատ ավելի բարդ է ձեզ համար դա հայտնաբերելը, քան առցանց աղբյուրներից, քանի որ կարող եք վայրկյանական (սարքեր կան, որ վերլուծում են տեքստեր) գտնել, թե ինչ աղբյուրներից են վերցրված նախադասությունները։

11:49 Մարկոսյան - Համաձայն եմ ձեզ հետ էլեկտրոնային տարբերակով բացահայտելը շատ հեշտ է տեսականորեն, բայց գործնականում Հայաստանում չկա այդպիսի անտիպլագիատային գործիքներ, մենք դրանք չունենք։ Հիմա մենք մտածում ենք այդպիսի գործիքներ ստեղծելու մասին, փորձում ենք այնպես անել, որ բոլոր ուսանողական աշխատանքները, կուրսայինները, թեզերը, դիպլոմային աշխատանքները հանձնելուց առաջ, ուսանողները դրանք ներբեռնեն մի ինչ-որ համակարգչային պորտալ, որտեղ այն կստուգվի գրագողությունը պարզելու համար։ Ես մասնագիտությամբ ծրագրավորող եմ, ինձ թվում էր՝ այդքան էլ բարդ խնդիր չի լինի այդ խնդիրը լուծելը, բայց երբ որ ամենօրյա պրակտիկ մասնագետի հետ խոսում ես, ասում են, որ նամանավանդ հայերենի հետ կապված շատ խնդիրներ կան լուծելու․ այսինքն ռեսուրս է պետք ներդնել, այստեղ ռեսուրսի խնդիր է։ Նույնիսկ քննարկումներ են եղել, որ միջբուհական համագործակցություն լինի, որ ընդհանուր տեղեկատվական շտեմարան լինի, որը, բնականաբար, ավելի հարուստ կլինի։ Ցավոք, չունենք էլեկտրոնային հակապլագիատային գործիքներ, իսկ էլեկտրոնային ռեսուրսից ուսանողին շատ հեշտ է, պատճենելը վայրկյանական է, իսկ թղթային տարբերակով, ես, իհարկե, թղթայինի կողմնակից չեմ, բայց դրա պլագիատը ենթադրում է, որ նա գոնե նյութին կծանոթանար, կկարդար, կվերարտադրեր, այսինքն, ցավոք սրտի, թղթային տարբերակով ավելի շատ կսովորեր, իսկ հիմա էլեկտրոնային ձևով պատճենելը վայրկյանական գործ է։ Վերջերս ես մի թեզ էի ղեկավարում, ուսանողներին խնդրեցի ինձ էլեկտրոնային ուղարկել, քանի որ հեշտ է աշխատելը, ուսանողը, forward էր արել իմ էլեկտրոնային հասցեին BankReferat.am - ի իրեն ուղարկած ֆայլը։ Բնականաբար, դա էլեկտրոնային ռեսուրսների հետ կապ չունի, դա այլ խնդիր է, բայց հավատացե՛ք, սա լրջագույն խնդիր է այսօր կրթական համակարգի համար։ Ցավոք սրտի, էլեկտրոնային զարգացումները օգնում են մի կողմից գրագողություն անողներին, մյուս կողմից՝ մեզ համար, մենք չունենք արդյունավետ գործիքներ։

13:50 - Ամեն դեպքում, ինձ թվում է՝ լրացուցիչ հարցեր պետք է տալ, ի՞նչ եք կարծում, հենց ուսանողի ստացած գիտելիքի արդիականության առումով, ո՞րն է ավելի օգտակար։

14:07 Ռուբեն Մարկոսյան Միանշանակ առցանց ռեսուրսներ։ Իհարկե, չի նշանակում, որ ամբողջովին ինչ - որ ծայրահեղությունների է պետք անցնել, բայց բնականաբար համապատասխան հմտությամբ դասախոսներ և համալսարանում մանկավարժական հմտությամբ մասնագետներ պետք է լինեն, եթե այս կողմում դա չենք ապահովում, ապա դրա արդյունավետության գործակիցը շատ ցածր է լինում։

14:39 - Շատ լավ, շնորհակալություն, նույն հարցը ուզում եմ Թոմ Սամվելյանին ուղղել։ Մի քիչ առաջ մենք զրուցում էինք, ու ես մեջբերեցի իմ դասախոսներից մեկին, ով ասում էր, որ Ինտերնետը և մասնավորապես Վիքիպեդիան չարյաց արմատն են գիտելիք ստանալու առումով, Դուք ի՞նչ եք կարծում։

14:56 Թոմ Սամվելյան Միանշանակ ես կարծում եմ՝ սխալ են մոտենում 21-րդ դարի մեր պայմաններին։ Ես կարծում եմ՝ մեր 21-րդ դարում, բոլորս փաստաբան ենք դարձել, այսինքն պիտի փաստենք, հիմանվորենք, ջոկենք՝ որն է ճիշտ, որը սխալ․ հասկացել ենք, որ ճշմարտությունը, փաստը ինքը շարժի մեջ է, և Վիքիպեդիան, օրինակ, շատ լավ դաշտ է, որտեղ մարդիկ կարող են սովորել այդ հմտությունները, որոնք անհրաժեշտ են և՛ հիմնավորելու, և՛ գաղափարներ ներկայացնելու համար։ Դրա համար ես կասեի՝ միանշանակ սխալ է։

Մի ուրիշ օրինակ բերեմ․ քարանձավային դարում մեկը քար ուներ, մեկը՝ նետ ու աղեղ ուներ։ Նետ ու աղեղ ունեցողը առաջ գնաց։ Քարովը առաջ գնալ չկարողացավ։ Նույնը ժամանակին գիրք էր ու մի մեծ գրադարան․ հիմա եթե ես չունենամ մեծ գրադարան, չեմ կարող այդ գիրքը օգտագործել ճիշտ ձևով։ Հիմա մենք ունենք այդ գրքերն առցանց, որ թույլ է տալիս ավելի արդյունավետ ու արագ օգտագործել դրանք։ Մի դեպք ներկայացնեմ ձեզ, մեկը նոր է ավարտել, իրավաբան, գնացել է մեկի մոտ, որ աշխատանքի ընդունվի։ Փորձառու իրավաբան էր, փաստաբան էր։ Աշխատանքի ընդունողը ընդունվողին ասաց՝ այսինչ հոդվածը ասե՛ք, չկարողացավ ասել, ասաց՝ ոչ մի բան չեք սովորում, մինչև ինքը սկսեց այդ հոդվածի մասին խոսել և անգիր ներկայացնել ամբողջը, ուսանողը առցանց գտավ այդ հոդվածն ու փաստեց, որ աշխատանքի ընդունողի գիտելիքները վաղուց արդեն հնացել են, հոդվածի փաստերը բազմիցս թարմացվել են։ Այսինքն դուք սխալ հիշողությամբ օգտագործում եք այդ գիտելիքը։ Դա ցույց է տալիս, որ փաստը շատ շուտ է փոխվում, որ միայն այս ձևով կարելի է արդիական մնալ։ Այդ երկու բաներով ես կասեի, որ սա չարիք չէ, սա բարիք է, եթե ճիշտ օգտագործվի։

17։05 - Շատ շնորհակալություն, ինձ թվում է, որ նետ ու աղեղի ու քարի համեմատությունը շատ դիպուկ էր ու հանճարեղ։ Այսինքն՝ անկախ այն հարցից՝ չարիք է, բարիք է, եթե դու օգտագործում ես արդիականությունը կորցրած ռեսուրսներ, դու պարտվելու ես ներկայի մարտահրավերների առաջ։

17:22 Թոմ - Մի բան էլ ես ասեմ։ Մենք դեռ չենք սովորել մեր հարաբերությունը մեր ձեռքի ներ գործիքի հետ։ Տեխնոլոգիան առաջ է գնացել, հասարակական վերաբերմունքը ու աշխատանքային ոճը դեռ չեն հասել դրանց։

17:48 - Շատ լավ, պարոն Մուրադյան, Դուք վարչապետի խորհրդականն եք կրթության հարցերով, մեզ շատ հետաքրքիր է Ձեր կարծիքը նույն հարցի շուրջ:

17:56 Մուրադյան - Շնորհակալություն, մոտեցումները լրիվ նույնն են, ինչ նախորդ մասնակիցները ասեցին, իհարկե, մենք այսօր պետք է և պարտավոր ենք օգտվել առցանց ռեսուրսներից։ Այսօր Կառավարությունը նաև ասում է, որ ծրագրեր է մշակում, որպեսզի այս ամեն ինչը ուղղենք դեպի դպրոց, ոչ միայն բուհերում, այլև դպրոցական ծրագրերում կարողանանք այդ ամեն ինչը ներառել, երեխաներին սովորացնել։ Ուղղակի ուզում էի մի երկու բան ասել իրական խնդիրների մասին։ Մեր երեխաները, մեր ուսուցիչները, մեր դասախոսները շատ հաճախ չեն կարողանում ուղղորդել ուսանողին, աշակերտին ու բացատրել, թե ոնց ընտրի ճիշտ ռեսուրսները։ Խոսքը միայն չի գնում Վիքիպեդիայի մասին, այլ ընդհանրապես ռեսուրսների մասին։ Այդ հարցը մինչ հիմա բաց է մնացել, այսինքն ինչպես տարբերակել ինտերնետում ճիշտ ինֆերմացիան սխալ ինֆորմացիայից։ Այս մասը շատ մեծ բաց ունի․ մենք այդ բացը պետք է լրացնել։ Մինչև մենք այդ բացը չլրացնենք, մենք չենք կարող հարյուր տոկոսով հասնել քսանմեկերորդ դարի տեխնոլոգիական լուծումներին․ այժմ ռեսուրսը թողած է աշակերտին ընտրության վրա, որը շատ վտանգավոր է։ Մենք դրա իրավունքը այսօր իրականում չունենք։ Ինչպես ֆիլտրել ինֆորմացիոն հոսքերը, որոնք ճիշտ են կամ սխալ են՝ դեռևս հասկանալի չի, և մենք իսկապես պրոբլեմ ունենք նաև մատուցման տեսակետից, սովորացնողի տեսակետից։ Եվ երկրորդ պրոբլեմը, որ ամեն դեպքում գալիս է օնլայն աղբյուրներից օգտվելու ժամանակ, մի փոքր չհամաձայնվելով ամեն դեպքում պարոն Սամվելյանի ասածի հետ, երբ որ ասում էին, որ շատ արագ է ինֆորմացիան փոխվում, այն է, որ երբ որ սկսում ենք անցում կատարել միայն օնլայն տիրույթներին, և փաստացի հասկանալով, որ պրոցեսը դարձել է այսօրվա աշխարհում շատ ավելի կարևոր, քան բուն փաստը, դա իրականություն է, որից չենք կարող, ցավոք, հրաժարվել։ Բայց կրթության մոդելավորման, կրթության, մեթոդաբանության տեսակետից պետք է հասկանալ, որ կրթության իմաստը իրականում փաստը իմանալը չի, հետևաբար այն, որ փաստերը փոխվում են, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Դու պետք է իմանաս մեթոդաբանությունը․ ինչպես մտածել, ինչպես ունենալով ուղղակի սկզբնական տվյալները՝ դրա վրա կառուցելով շարունակել։ Դա մի հատ շատ կարևոր մաս է , որը սխալ է մեկնաբանվում, իմ կարծիքով, համենայն դեպս, հասարակության կողմից այսօր, օրինակ՝ ինչիս է պետք իմանալ՝ երկու անգամ երկու ինչ է անում, եթե ես կարող եմ հաշվիչով հաշվել, ինչիս է պետք իմանամ՝ որևէ օրենք, եթե այդ օրենքը մեկ է կես տարի հետո փոխվելու է։ Իրականում այդպես չի։ Այդ ամենը պետք է որպեսզի մտածել սովորենք, և ոչ թե անենք։ Չպետք է խառնել՝ էլեկտրոնային ռեսուրսը ոչ թե ամեն ինչի հիմքն է, այլ գործիք է, որով դուք այդ ամեն ինչը անում եք։ Հիմքը միշտ մեթոդաբանությունն է, տրամաբանությունը և ինֆորմացիայի ամենա-ամենաներքևի սկզբնաղբյուրները։

21:38 - Շնորհակալություն, Դուք նաև ինչ-որ չափով պատասխանեցիք իմ հաջորդ հարցին՝ ինչքանո՞վ են դասախոսները և ուսուցիչները ուղղորդում աշակերտներին ճիշտ օգտվել ու քննադատաբար մոտենալ հասանելի աղբյուրներին։ Պարզապես երկրորդ հարցի մեջ այս հարցը կա՝ ինչ կայքեր, օնլայն ռեսուրսներ կան, որոնք Դուք կառանձնացնեք, որոնք Դուք կարծում եք՝ կարևոր են, որոնց վրա կարելի է շեշտը դնել, որոնց զարգացմանը պետք է խթանել, և աշակերտներին խրախուսել, որ օգտվեն դրանցից։

22:14 - Առաջին հերթին, իհարկե, պետք է նշեմ Վիքիպեդիան, քանի որ ճշմարտությունը վերջ ի վերջո առաջանում է քննարկման արդյունքում, և Վիքիպեդիան այդ հնարավորությունը տալիս է, բացարձակ փաստի տեսակետից տարբեր տեղերից քննարկման արդյունքում գալ այն գաղապարին, որը պետք է, մատուցելու վերջնական արդյունք սպառողին։ Մի երկու բան ուղղակի նշեմ, երևի, աշակերտների տեսակետից, կարծում եմ, որ այն, ինչ այսօրվա մեր իրականությունն է՝ դպրոցներում շատ է պակասում, դա լաբորատոր աշխատանքներն են՝ մասնավորապես բնագիտական թևով, մենք չունենք նաև ֆինանասական հնարավորություններ, որպեսզի դպրոցներում այդ ամեն ինչը լինի։ Բայց կան շատ ռեսուրսներ՝ մասնավորապես Կոլորադոյի համալսարանը ունի ֆաստ ծրագիրը, որտեղ նույն լաբորատոր աշխատանքները օնլայն են դրած՝ սկսած էն ամենահասարակ ֆիզիկայի, քիմիայի երկրորդ օրենքի փորձերից, վերջացրած՝ ինչպես է լազերը աշխատում, որոնք երեխան կարող է համակարգչով սովորել։ Մենք այսօր պարտավոր ենք բոլոր էն տեղերը, որտեղ հնարավորություն չունենք ֆիզիկապես կառուցել լաբորատերիաները, որպեսզի լաբորատոր փորձառությունը երեխաներ մոտ առաջանա։ Նմանատիպ շատ ռեսուրսներ կան, ուղղակի ֆաստի հետ ժամանակին աշխատել եմ, դրա համար եմ ուզում դա մատնանշել։ Մենք ունենք շատ մեծ խնդիր ՀՀ - ի դասագիքային գրականության տեսակետից։ Գրականության մեծամասնությունը մնացել է Սովետական Միության ժամանակ կա՛մ թարգմանված, կա՛մ ռուսալեզու մաշվել է, նոր որակյալ դասագրքեր, որոնք տալիս են փաստացի արդեն ֆիլտրված տեղեկատվությունը, ցավոք, հայաստանում շատ քիչ են։ Թարգմանություններ, կարելի է ասել, համարյա չեն արվում։ Հետևաբար երբ որ խոսքը գնում է նրա մասին, թե մենք ինչ ենք տալիս ուսանողին, ինչ ենք տալիս աշակերտին, կարծում եմ, միշտ պետք է հիշել այն ռեսուրսների մասին, որտեղ այդ գրքերը դրված են անվճար։

25։ 04 - Շատ լավ, շնորհակալություն։ Պարոն Փախչանյան, Դուք ի՞նչ կայքեր կառանձնացնեք, որոնք կրթության ոլորտում որոշակի դեր ունեն։

25։ 19 Արամ Փախչանյան - Դե մի կայք, անպայման պետք է հիշենք կոչվում է YouTube, և էստեղ պետք է ասել, որ ապագայի համար Վիքիպեդիան պետք է գնալով ավելի մեծ ուշադրություն դարձնի վիդեո բովանդակության վրա, որովհետև մեր սերունդը, երիտասարդ սերունդը կարևորում է այդ տեսակը գիտելիք ստանալու ձևը։ Օրինակ՝ Ֆուկոյի ճոճանակի աշխատանքը երկար բացատրելու փոխարեն՝ կարող ես ուղղակի ցույց տալ այն և երեխան տեսնում ու ոգևորվում է։ Այդ առումով YouTube-ը ասացի, և երկրորդը որ պետք չէ մոռանալ, կոչվում է Google, շատ կարևոր ռեսուրս է։ Որը իհարկե առաջին փնտրելու արդյունքում բերում է Վիքիպեդիան, և դա լավ է, և ոչ այնքան լավ որովհետև էսպես ասեմ, իմ տեսակետից Վիքիպեդիայի հիմնական խնդիրը որ իր առջև կա, եթե կրթական հայացքով նայես, որ պետք է ինչ - որ ձևով լուծում գտնի կամ տարբերակվի, դա փաստագրական թե ճանաչողական մոտեցում ցուցաբերել նյութը ներկայացնելիս։ Ճանաչողականը մի քիչ այլ բան է պահանջում, շատ հաճախ կրկնություն է պահանջում, շատ հաճախ հղումների բազմություն է պահանջում, իսկ փաստագրականը մի քիչ ավելի չոր է և անդրադառնում է հենց նյութին առանց շեղվելու և դրանք հակասում են շատ հաճախ միմյանց։ Հիմա աշակերտի հայացքով, շատ հաճախ Վիքիպեդիայի նյութը այնքան էլ հասանելի չի, որովհետև այն գրված է փաստագրական եղանակով, չի գրված որպեսզի այնպես որպեսզի դու հասկանաս, գրված է, որպեսզի դու ընթերցես, ինչ-որ փաստեր քաղես այնտեղից։ Իմ տեսակետից, ապագան ճանաչողականինն է, ոչ թե փաստագրականինը։ Փաստագրականը իմ տեսակետից դա նախկին հանրագիտարանների բնույթն էր, որը նաև պայմանավորված էր իրենց ֆիզիկական սահմանափակությամբ, պիտի տպեիր, տառի հետևից էին ընկած որ տեղավորեին, որովհետև հատուկ հայկական հանրագիտարանների համար ժամանակին սովետական հատուկ տառատեսակ էին մշակել, որը ավելի քիչ տեղ էր զբաղեցնում, որ շատ տեքստ տեղավորվի։ Այդ խնդիրը արդեն չկա, և այդ առումով ասում եմ Գուգլը, որովհետև շատ հաճախ, որպես երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ տարբերակ գալիս են ավելի բացատրողական նյութեր։ Որոնք էլի շատերի կողմից ընտրված են որպես լավ նյութ, դրա համար էլ Գուգլը իրենց բավականին բարձր վարկանիշ է տալիս, բայց այնտեղ դու կարող ես տեսնել և տրամաբանություն, և ինչ - որ զարգացում մտքի պարզից դեպի բարդ, որը շատ կարևոր է։ Երևի եթե ընդհանուր խոսենք ընդհանուր կրթության մասին դա է, մնացածը մի քիչ ավելի կոնկրետ բաներ են, ոլորտային են, դրանց մասին կարելի է ոլորտ-ոլորտ խոսել, այստեղ կենսաբանության դեպքում սա է լավ, ֆիզիկայի դեպքում մյուսը և այլն։

28։ 33 Վարող – Վաչագան Ղռաթյան։ Իսկ երբ նշում եք ճանաչողական բնույթի աղբյուրներ, կարո՞ղ եք մեկ երկու աղբյուր բերել որպեսզի ավելի լավ պատկերացնենք, ոչ թե փաստագրական այլ ճանաչողական

28։ 39 Արամ Փախչանյան - Յութուբը դրանցից մեկն է, իմ տեսակետից ամենալավ ճանաչողական աղբյուրները ֆորումներն են, մտնում ես, որտեղ մարդիկ հարցի պատասխան են տալիս։ Ծրագրավորման մեջ Slesh dot ն է, ռուսական իրականության մեջ նույնպես նման աղբյուրներ կան, հայկական ցավոք շատ քիչ են։ Ոլորտային կան շատ լավ ֆորումներ, որտեղ հարցեր են տալիս և դու տեսնում ես լավ մասնագետների պատասխաններ, ընթերցելով շատ բան հասկանում ես։ Այդ ոճը, մի գուցե ժամանակի ընթացքում, կամ ավտոմատ, կամ մարդկանց միջոցով կարող է վերածվել tutorial ոճի տեքստերի, որոնք արդեն շատ մեծ օգուտ կարող են բերել սովորելու համար։

29։ 30 Վարող - Հաջորդ հարցս ուղղեմ Մերի Հովսեփյանին դուք ուսուցիչ եք, Ձեր ձեռքի տակ եղած կրթական ռեսուրսները որքանո՞վ են բավարար ուսանողների կամ աշակերտներին իրենց դասանյութը պատրաստելու կամ հասկանալու համար։

29։ 57 Մերի Հովսեփյան - Ճիշտն ասած ես դրանք կառանձնացնեի երկու խմբում, ռեսուրսներ որոն անհրաժեշտ են, որպեսզի աշակերտն ինքնուրույն աշխատի, և ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են ուսուցչին դասավանդելու համար։ Եթե նայենք այն ռեսուրսներին, որոնք անհրաժեշտ են աշակերտներին, ցավոք դրանք շատ սահմանափակ են։ Եվ հայալեզու Վիքիպեդիան, երբեմն օգնում է։ Հիմնականում աշակերտները կարողանում են օգտվել անգլալեզու ռեսուրսներից, եթե տիրապետում են անգլերենին։ Այբ դպրոցում աշակերտների մեծ մասը որոշ չափով կարողանում է այդ ռեսուրսներից օգտվել, քանի որ լեզվի իմացությունը ներում է որպեսզի ես տամ հանձնարարություն գտնել ինչ-որ բան, թեկուզ և անգլալեզու աղբյուրից բայց հանրակրթական դպրոցներում կարծում եմ, որ դա մեծ խնդիր կլինի, մենք նման խնդիր ասենք ունենք 7-րդ դասարանում երբ այդքան լավը չի անգլերենի իմացությունը։

Ինչ վերաբերվում է ուսուցիչների համար ռեսուրսներին, որոշ բաներ կան օրինակ EDU.AM կայքում, բայց անձամբ ես որպես ուսուցիչ երբևէ որևէ օգտակար բան այնտեղից չեմ վերցրել։ Ավելի շատ կան կրթական ռեսուրսներ, որոնք անգլալեզու են, ու օրինակ կենսաբանության համար կա Mastering Biology-ն, որտեղ օրինակ Pierson-ի բոլոր դասագրքերն են տեղադրված, իրենց կրթական ռեսուրսներով, կան այդ դասագրքերին կից բոլոր պրեզենտացիաները, կան տեսանյութեր, կան գործնական կամ լաբորատոր աշխատանքների սիմուլյացիաները, կան ուղեցույցներ ինչպես դա անել, այսինքն երբ դու մտնում ես այնտեղ, ստանում ես անհրաժեշտ նյութերի բավականաչափ մասը և ցավոք դպրոցների մեծ մասը այդ ռեսուրսները չունի, ինքը իրականում դժվար բան չէ, եթե օրինակ դպրոցը ունենա մեկ գաղտնաբառ ու կարողանա օգտվել դրանից, և եթե լեզվի իմացությունը խնդիր չէ, ապա ահագին բան կբացվի, բայց ցավոք սրտի մենք աշխարհի այդ մեծ գիտելիքի շատ փոքր մասն ենք կարողանում վերցնել և օգտագործել։ Եվ ցավոք, նույնն էլ մեր աշակերտները, ռուսերեն ռեսուրսներից էլ օգտվում են, բայց ես նկատում եմ, որ ռուսերենի իմացությունը դպրոցներում աշակերտների շրջանում գնալով նվազում է և դա սահմանափակում է իրենց գիտելիք ձեռք բերելու հնարավորությունը, որովհետև ստացվում է որ անգլերեն չգիտեն, ռուսերենը սկսում են ավելի վատ սովորել, մնում է հայերենի հույսին, հայերենն էլ Վիքիպեդիան իսկապես բավականաչափ շատ փոխվել է վերջին մի քանի տարվա ընթացքում, ավելի հաճախ է լինում որ ինչ - որ բան փնտրում ես գտնում ես, իհարկե դու ինքդ պետք է նայես, թե արդյոք այդ թարգմանվածը, խոսքը իհարկե վերաբերվում է կենսաբանությանը, պետք է ճշտես արդյոք կենդանիների բույսերի անունները ճիշտ են թարգմանված թե ոչ, պետք է ստուգես, բայց դա այլ բան է, գոնե գիտես որ ինչ-որ աղբյուր կա, որտեղից երեխան կարող է կարդալ։ Եթե պատասխանեցի հարցին այստեղ շատ բազմաբնույթ խնդիրներ են ու չեմ կարող ասել որ մենք ու աշակետները ունեն նույն խնդիրները, դրանք մի քիչ տարբեր են։

33։ 25 Վարող - Այդ դուք նշեցիք լեզվի խնդիրը։ Լեզվի չիմացության կամ մայրենի լեզվով ռեսուրսների բացակայության։ Ո՞րն է ըստ ձեզ ճիշտ ուղին գնալու, հայերենով փորձենք ստեղծել այդ ռեսուրսները, փորձենք հասանելի դարձնել մեր աշակերտների համար, թե փորձենք լեզուների իմացությունը բարելավել, որպեսզի նրանք օգտվեն նրանից ինչ-որ արդեն կա։

33։ 47 Մերի Հովսեփյան - Ես չէի ընտրի երկուսից մեկը, ասում ենք ինչքան լեզու գիտես այդքան մարդ ես, իսկ ինչն է խանգարում որ մեր աշակերտները իմանան անգլերեն և ռուսերեն շատ լավ և մենք ունենանք լավ ռեսուրսներ մայրենիով։ Ի վերջո, մենք ինչո՞ւ չունենք հայերեն ռեսուրսներ, որովհետեև այսօր մենք ունենք խնդիր գտնելու մասնագետ, ով հայերեն գրագետ կթարգմանի կենսաբանության դասագիրք։ Մենք ունենք այդ խնդիրն էլ, որովհետև ունենք կամ լեզվի մասնագետներ կամ մարդիկ ովքեր հասկանում են կենսաբանություն, բայց երկուսը մի տեղում շատ դժվար է գտնել։ Նույնն էլ կարծում եմ այլ ոլորտներում է։

34։ 24 – Վարող - Շատ շնորհակալություն, նույն հարցը կցանկանայի տալ Անուշ Կոստանյանին, ի՞նչ կրթական ռեսուրսներ են առկա ձեր ուսուցիչների համար, արդյոք դրանք բավարար են որակյալ կրթություն տալու համար։

34։ 36 – Անուշ Կոստանյան - Շնորհակալ եմ։ Կարծում եմ որ կրթության արդյունավետ միջոցներից խոսելուց առաջ, մենք պետք է հասկանանք, որն է գերազանց կրթության տեսլականը, որովհետև միջոցները միայն նպաստում են այդ տեսլականին հասնելուն, և եթե մենք չունենք տեսլական, ապա ցանկացած քայլ կամ միջոց որ մենք ընտրում ենք ստացվում է ինքնանպատակ։

Մեր խորին համոզմամբ, կրթությունը, լիովին համաձայն եմ պարոն Մուրադյանի հետ՝ փաստերին տիրապետելը չէ, այլ կյանքին նախապատրաստվելն է, և մեր ուսուցիչները, և շատ ուրիշ ուսուցիչներ, նպատակ են դրել երեխաներին սովորեցնել, ոչ թե ինչ մտածել, այլ ինչպես մտածել։ Եվ եթե խոսում ենք դասագրքերից, ապա դասագրքերը պարզապես ռեսուրս պետք է հանդիսանան այդ տեսլականը իրագործելու համար, և եթե տեսլականի մասին խոսենք, օրինակ «Դասավանդի՛ր Հայաստան»-ն ունի իր տեսլականը աշակերտների համար, որը հավասարապես կենտրոնանում է թե՛ գիտելիքի, թե՛ հմտության և թե՛ արժեքի վրա։ Եվ միայն այդ երեքի համախումբը, թույլ կտա մասնավորապես 21-րդ դարում ունենալ մրցունակ սերունդ և մրցունակ երկիր։ Եթե խոսում ենք դասաագրքերի մասին ես կուզենայի այս հարցը բարձրացնել , թե որքանո՞վ են մեր դասագրքերը ապահովում գիտելիքի, արժեքների և հմտությունների համաչափ զարգացումը։ Եթե մենք խոսում ենք պատմություն առարկայի մասին, ինչքանո՞վ շատ են դասագրքերը կենտրոնացած «ի՞նչ» հարցի վրա, ե՞րբ տեղի ունեցավ ճակատամարտը, այլ ոչ թե «ինչո՞ւ»՝ ինչպե՞ս մենք կարող էին դրանից խուսափել, ինչպե՞ս մենք կարող էինք ավելի լավ լուծում առաջարկել դրան։ Ցավոք սրտի մենք հիմա դասագրքերից խոսելիս բախվում ենք հենց այդ խնդրին, որ ավելի շատ հարցը «ի՞նչ» է, այլ ոչ թե՝ «ինչո՞ւ» և դրանով իսկ, փոքր ինչ դժվարանում ենք խրախուսել մեր աշակերտների քննադատական մտածողությունը, վերլուծական մտածելակերպը, և մնացած բոլոր արժեքները, որոնք կարևոր են պոտենցիալը բացահայտելու և հաջողության հասնելու համար։ Այդ խնդիրը կա մեզ մոտ։

36։ 35 Վարող - Շատ լավ էր, որ փաստեր նշեցիք, իսկ արդյո՞ք ուսանողները օգտվում են ինտերնետային ռեսուրսներից, որտեղ կա ինչ-որ չափով տարակարծություն, եթե դասագրքերում կա պետական կամ ազգային գաղափարախոսություն, որտեղ աշակերտին ասում է այ այստեղ էսպես եղավ, Վասակը սա արեց, որովհետև սա դավաճան էր, նա՝ հերոս։ Արդյո՞ք ինտերնետը թույլ է տալիս որ աշակերտները անկախ մտածողություն ունենան, քանի որ նրանք տարբեր կարծիքների հետ են բախվում։

37։ 00 Անուշ Կոստանյան - Բնականաբար մենք խոսում ենք Վիքիպեդիայի որպես ինտերնետային ռեսուրսի մասին և ամեն բան տրվում է որպեսզի դու ոչ թե հավատաս բացարձակ ճշմարտությունների, այլ կարողանաս վերլուծել ամեն ինչ, համադրել և հասկանալ որն է ճիշտ որոշումը և ճիշտ ուղին։ Ես կասեի որ դա ուսուցչի խնդիրն է, այսինքն, մենք ոչ թե պետք է թողնենք որ դա աշակերտները իրենց իսկ նախաձեռնությամբ անեն, այլ առաջին հերթին՝ մենք որպես ուսուցիչներ պետք է ուղղորդենք և խրախուսենք աշակերտներին հարցականի տակ դնել դասագրքում կամ ցանկացած ինտերնետային ռեսուրսում առկա նյութ։ Դա կնշանակի, որ մենք հաջողում ենք, որովհետև երեխաները մտածում են, քննարկում քննադատում են և միասնական քննարկման շնորհիվ հանգում են ինչ-որ արդյունքի։ Դա լիովին խրախուսվում է, պարզապես պետք է ճիշտ օգտագործել բոլոր ռեսուրսները և ճիշտ համադրել։ Սա «Դասավանդի՛ր Հայաստան»-ի համար առաջնային է։

38.03 Վարող - Շատ լավ, շատ շնորհակալություն, Հաջորդ հարցը, պարոն Մարկոսյանին նորից, մենք խոսեցինք ինտերնետային ռեսուրսների, Վիքիպեդիայի մասին, շատ հաճախ, այդ ռեսուրսները հանրության կողմից համագործակցությամբ ստեղծվող ռեսուրսներ են, ի՞նչ եք կարծում, ինչ չափով պետք է ներգրավվի ուսումնական հաստատությունը ինքը և ուսանողներն ու դասախոսները ինչքանո՞վ պետք է ներգրավված լինեն այդ ռեսուրսների զարգացման մեջ։ Արդյո՞ք դա երկկողմանի պրոցես է զարգացնել և օգտվել։

38։ 26 Ռուբեն Մարկոսյան - Գիտեք ինչ, բնականաբար ինչքան հարստանա, այդքան հետագա սերունդների կողմից պետք է օգտագործվի։ Մեր համալսարանի տեսակետից, մեր առաջնային խնդիր չպետք է լինի այդ ռեսուրսները զարգացնելը։ Բայց այստեղ շատ կարևոր է այն դիտարկումը, երբ ուսանողը այդ ռեսուրսները զարգացնում է, հայալեզու նյութեր ավելացնում, նա նաև այդ աշխատանքը կատարելիս ստանում է համապատասխան հմտություններ և գիտելիքներ, այսինքն՝ շատ պրակտիկ աշխատանք է, որի արդյունքները չեն կորում, պատկերացրեք մենք ԵՊՀ - ում ամեն տարի 5-6 հազար թեզեր կուրսային աշխատանքներ ենք գրում հազարավոր էջերով, ուսանողները ինչ-որ ինտելեկտուալ աշխատանք են տանում, որը մյուս տարի կարելի է ասել չկա, կորում է, թղթի է վերածվում կամ անհատական համակարգչում պահվում է և այլն, այսինքն իսկապես այստեղ խնդիր կա, որ կարողանաս գործընթացն այնպես կազմակերպել, որ որևէ լրացուցիչ արժեք ստեղծվի և հետևաբար ավելի օգտագործվի, բնականաբար դա պետք է անել և մենք առաջին հերթին կլուծենք կրթական խնդիրներ, ներքին կրթական գործընթացը կզարգանա, բայց կրկին պետք է վերադառնամ իմ ասածին, դրա համար պետք է համապատասխան հմտությամբ կարողություններով դասախոսներ լինեն։ Նույնիսկ ես, որ այդքան մեծ սերնդի ներկայացուցիչ չեմ, ես երբ սովորում էի այս ամենը չկար, այսինքն ես իմ ուսումնառության ընթացքում չէի կարող սովորել, և նպանապես՝ մեր շատ-շատ դասախոսներ և ուսուցիչներ։

Բնականաբար մարդիկ իրենց պրակտիկ աշխատանքում ինքնուրույն ինքնազարգացմամբ կարող էին դրան հասնել, բայց այսօր՝ ներքին գործընթացներ, որոնք դրան են միտված, ցավոք այսօր չկա։ Այստեղ բոլոր բուհերում պարտադիր հինգ տարին մեկ դասախոսների պարտադիր վերապատրաստման գործընթաց է տեղի ունենում և հենց ձեզ հետ քննարկման ժամանակ, որ իսկապես ես հենց երկուշաբթի կհետևաքրքրվեմ, բայց վստահ եմ որ դասախոսների վերապատրաստման ժամանակ նման խնդիրները շրջանցվում են։ Այսինքն դասախոսներին չեն սովորեցնում թե ինչպե՞ս կարելի է աշխատել Վիքիպեդիայի և այլ ռեսուրսների հետ, որպեսզի իրենք նախ օգտվողի տեսանկյունից ծանոթանան, հետո նոր հասկանան թե ինչպես ուսանողների հետ իրենք պետք է աշխատեն այս հարթակում։ Դա նաև կրթական խնիրներ կլուծի, դա ուսանողի համար կարող է անչափ մոտիվացնող լինել, իսկ մոտիվացիան ի դեպ այսպիսի խնդիրներում շատ կարևոր է, ես իմ փորձից եմ ասում, եթե ուսանողը մոտիվացված է տասնապատիկ ավելի արդյունավետ է աշխատում, քան այն պարագաներում, երբ նրանից դա պարտադրողաբար պահանջվում է։

41։ 28 – Վարող - Շատ շնորհակալություն, դուք գրեթե պատասխանեցիք իմ հաջորդ երկու հարցերին, մի քիչ էլ ընդլայնվեիք կարող էին փակել քննարկումը։ Նույն հարցը կուզեի Թոմ Սամվելյանին ուղղել, ինչքանո՞վ ուսումնական հաստատությունը պետք է ներգրավված լինի կրթական ռեսուրսների զարգացման մեջ, որոնք ինտերնետում առկա են, այդ թվում Վիքիպեդիայի, և որքանո՞վ է ուսանողը մոտիվացված թեզ, ռեֆերատ գրելու մեջ, որը ունի շատ սահմանափակ լսարան, որը մի քանի օր հետո պատմության գիրկն է անցնելու և մոռացվելու է։

41։ 57 – Թոմ Սամվելյան - Ընդհանրապես մենք շեշտ ենք դրել փաստերի մեկնաբանության, ճշմարտությունը գտնելու վրա։ Բայց պետք է նաև հաշվի առնել, որ դա կառուցվում է անընդհատ, և պետք է հաշվի առնել, որ մարդիկ հմտություններ են ձեռք բերում արտադրելիս, այդ տեքստերը, թեզերը արտադրելիս։ Եվ մի հարց է, երբ դա ինքնանպատակ է և ուրիշ բան, երբ նրանք տեսնում են որ դա պետք է ծառայի հանրությանը, հաջորդ սերնդին, կամ նույնիսկ սկսի բանավեճ ուրիշների հետ կամ նույնիսկ ուղղի մի սխալ որը համատարած է։ Այս ամենը արդեն ուրիշ նպատակ ու իմաստ է տալիս այդ գործին, այնպես որ ես կարծում եմ, որ պետք է խրախուսվի այդ կիրառական կողմը, որ գիտելիքը ինքնանպատակ չէ, այլև լուսաբանման համար է, այսինքն հասարակությունը բարելավելու համար է և այդ ծառայողական մասը պետք է շեշտել, և Վիքիպեդիան իհարկե թույլ է տալիս, քանի որ հենց այդ խաղադաշտն է, որտեղ կարելի է անել։

43։ 00 Վարող, Մերի Հովսեփյան, Դո՞ւք ինչ կասեք, հնարավո՞ր է արդյոք դպրոցներին կամ նպատակահարմար է արդյոք աշակերտներին ներգրավել նման ռեսուրսների զարգացման աշխատանքների մեջ։

43։ 12 Մերի Հովսեփյան - Կարծում եմ, որ դա շատ օգտակար է իրականում, որովհետև խնդիրներից մեկը, որ ունենք կրթության մեջ դա ինֆորմացիայի հոսքի մեջ կարողանալ կարևորն անկարևորից առանձնացնելը, տարբեր ինֆորմացիոն աղբյուրներից վերցրածը սինթեզելը, և մեկ տեքստի մեջ ներառելն է, և դա անելու լավագույն ճանապարհներից մեկը թեկուզ Վիքիպեդիայում որևէ հոդված խմբագրելն է, որովհետև շատ հաճախ երբ աշակերտին տալիս ես հանձնարարություն գտնել նյութ ինչ-որ բանի մասին իրենք բերում են ընդամենը մեկ աղբյուրից բերված ինֆորմացիա և հարցականի տակ չեն դնում՝ արդյո՞ք այն ամենը ինչ իրենք վերցրել են հավաստի է, թե՝ ոչ, ո՞ր մասն է պետք տվյալ ինֆորմացիայի օգտագործել տվյալ հարցին պատասխանելու համար։ Եվ կարծում եմ, որ այս աշխատանքը իրենց կօգնի այս մեծ ինֆորմացիոն դաշտում ճիշտ կոմնորոշվել ու կարողանալ գտնել այն, ինչ իրենց անհրաժեշտ է, այսօր դա նույնիսկ ուսանողների համար է խնդիր, իրենք չեն կարողանում ինֆորմացիայի տեղեկատվության այդ մեծ կտորից առանձնացնել այն հատիկը, որը անհրաժեշտ էր իրենց այդ հարցին պատասխանելու համար։

44։ 28 Վարող - Շնորհակալություն, Արամ Փախչանյան, Դո՞ւք ինչ կարծիքի եք, եթե կրթական պրոցեսի մեջ մենք ներգրավենք Վիքիպեդիան զարգացնելը, կրթական նյութեր զարգացնելը։ Ոչ միայն Վիքիպեդիան քույր նախագծեր կամ նմանօրինակ նախագծեր, արդյո՞ք դա ավելի հետաքրքիր կարող է դարձնել դասապրոցեսը աշակերտի կամ ուսանողի համար։

44։ 48 Արամ Փախչանյան - Ես ճիշտն ասած երկու ուղղություն եմ տեսնում երկուսն էլ կարևոր կրթական վերջնանպատակների համար, և մենք կիսում ենք այդ վերջնանպատակները, որոնցից առաջինները հմտություններն ու արժեքներն են, գիտելիքները պիտի տրվեն այնքանով, որքանով դրանք պարտադիր են ուղղակի կրթված մարդ լինելու համար, ուղղակի որքանով դրանք ծառայում են հմտությունների ձևավորման համար, մնացածը արդեն փաստացի գիտելիք է, որը շատ արագ մոռացվում է քանի որ իրական ոչ մի հիմք չունի։

Հիմա անդրադառնալով հմտություններին Մերիի ասած միտքը շարունակեմ, շատ կարևոր երկու հմտություն կա, մեկը կոչվում է քննադատական մտածողություն, երկրորդը կոչվում է՝ վերլուծություն։ Ինչպես կարող ես մեծ քանակի տվյալներից քո համար դուրս բերել նաև ճշմարտության ամենահավանական թեկնածուին, որը դու պետք է ներկայացնես։ Այդ երկու գործողությունները հիմք են ցանկացած ժամանակակից մարդու գարծունեության համար։ Դրանք է ներդրվեն դպրոցում։ Մենք բոլորս էլ գիտենք, թե որքան էլ վիքիմասնակիցները, վիքիպմբագիրները աշխատում են նյութի վրա, շատ հաճախ վրիպակներ լինում, շատ հաճախ դրանք փաստացի վրիպակներն են, որը ուղղակի խորը մասնագետ չլինելով չես նկատի։ Ուսուցիչը, որ տեսել է նման վրիպակ, կարող է տալ աշակերտներին դրանք գտնել, դրա համար դու պետք է ունենաս քննադատական մտածողություն և համադրելու հմտութություն և քո պատկերացրած գիտելիքը վերստին վերլուծես։ Երկրորդ հմտությունը, նոր տեքստ կառուցելիս, կարողանաս օգտագործել բազմաբնույթ աղբյուրներ, դրանք համադրես և կերտես այն վերջնական տարբերակը, որը շատ մոտ է ճշմարտության։ Եվ այդ աշխատանքը անելիս աշակերտը անընդհատ կունենա լուրջ կրթական զարգացում։ Իմ փորձից ելնելով՝ ես մի երկու անգամ Վիքիպեդիան հենց այդ մոտեցումով կիրառել եմ, ճիշտն ասած դա չի բերել հենց վիքիհոդված գրելուն դա հաջորդ փուլը կլինի հավանաբար, բայց երեխաներին դա անչափ ոգևորում է, հավանաբար դա է պատճառը որ վիքիհամայնքը գոյություն ունի, որովհետև այդ աշխատանքը, երբ տեսնում ես ինչ ծավալի աշխատանք ես կատարել՝ շատ ոգևորիչ է։

47։ 33 – Անուշ Կոստանյան - Ես ուզում էի նշել, որ «Դասավանդի՛ր Հայաստանը», ամռանը, հուլիս ամսին վերապատրաստում է իր ուսուցիչներին նախքան իրենց գյուղեր գնալը, և այս տարի Դիլիջանում տեղի ունեցավ մեր ուսուցիչների հերթական «Ամառային ինստիտուտը», որին ներգրավված էին մեր Դիլիջանի և հարակից գյուղերի մի շարք աշակերտներ, սա անվճար կրթվելու հնարավորություն է իրենց համար և մենք հպարտ ենք ասել, որ հենց նման նախաձեռնություն, որի մասին խոսում էր Արամ Փախչանյանը, հնարավորություն ենք ունեցել նախաձեռնել, և ընդամենը 4 օրում մեր աշակերտները 120 Վիքիպեդիայի հայկական հոդված են խմբագրել, և էն ոգևորությունը որ առաջացել էր իրենց մոտ այդ աշխատանքը կատարելու ընթացքում ուղղակի խոսքերով անհնար է բացատրել, ուղղակի սա միաժամանակ մի քանի ուղղությամբ է աշխատում՝ որպես արժեք, ինչպես պարոն Սամուելյանը նշեց՝ այո, դուք արժեք եք ավելացնում, դուք ծառայեցնում եք ինֆորմացիան, միաժամանակ նաև այն հարցն է ավելանում, որ՝ ինչու՞ կան այդքան քիչ հայկական հոդվածներ, եկեք մենք ուղղենք այս հարցը և ավելացնել։ Երկրորդ հարցը թիմային աշխատանքն է, որ ձևավորվում է և մոտիվացիան, բնականաբար, նորից համաձայն եմ Արամ Փախչանյանի հետ, առաջանում է հասկանալով, թե ինչո՞ւ ես անում դու այս աշխատանքը։ Մենք չենք կարող այսօր, երեխաներին ստիպել որևէ բան անել, որովհետև այնքան շատ են հետաքրքիր աղբյուրները և հետաքրքիր գործառույթները դպրոցից դուրս, որ իրենց բնականաբար չենք կարող մեղադրել, որ կգնան այնտեղ, հետևաբար եկեք մենք որպես ուսուցիչներ, և որպես կրթական համակարգով հետաքրքրված անձինք այնպես անել, որ իրենք առավոտյան զարթնեն և վազեն դպրոց, իմանալով, որ դպրոցում իրենք ստեղծելու են հրաշալի նախագծեր, իրենք ձեռք են բերելու արժեքներ և հմտություններ և հետագայում իրենց նպատակները իրականացնելու են հաջողությամբ։

01.07.45 Վարող - Շնորհակալություն, խնդրում եմ շատ կարճ պատասխանեք, այդ հարցը, որն այստեղ ծագեց և ընդլայնվեց, ձեր փորձառությունը ինչպիսի՞ն է, երեխաները, որոնք սահմանամերձ գյուղերից են, սոցիալապես անապահով են, իրենք խնդիր ունեն յուրացնելու ժամանակակից մեթոդները, օնլայն ռեսուրսները։

01.08.03 Անուշ Կոստանյան - Շատ լավ, ամեն բան կախված է ուսուցչից, եթե երեխան չի կարողանում որևէ բան անել, մեղավորը ոչ թե երեխան է, այլ ուսուցիչը։ Մենք գնում և բախվում ենք շատ-շատ խնդիրների, այսինքն տեսնում ենք երբեմն, որ նույնիսկ վեցերորդ դասարանի երեխան նույնիսկ գրաճանաչ չէ երբեմն, ցավոք սրտի։ Բայց յուրացնելու խնդիր իրենք չունեն։ Բոլորը ունեն ահռելի պոտենցիալ, որը պետք է բացահայտել և որը պետք է ճիշտ մեթոդներ օգտագործել, բայց ամենաառաջին հերթին ես կուզեի ասել որ երեխաների խնդիրը սիրո և վստահության պակասն է որոշ դեպքերում։ Մենք ունենք երեխաներ որոնք առաջին հերթին չեն վստահում և հավատում որ իրեն ունակ են, բայց երբ դու ցույց ես տալիս որ դու հրաշալի պոտենցիալ ունես, դու հրաշք ես, արի միասին այս ուղին անցնենք, այդ դեպքում հավատացեք երեխաները ծաղկի պես ծաղկում են։ Եվ մեր ձեռքը բռնած, ուսուցչի ուղորդմամբ, ուսուցչի ձեռքը բռնած անցնում են այդ ճանապարհը։ Այսինքն ոչ թե ուսուցիչը կանգնում է լեռան գագաթին և ասում է արի ինձ մոտ, ես ճիշտ եմ։ Ուսուցիչը իջնում է ներքև, երեխայի ձեռքը բռնում է և նրանք միասին անցնում են այդ ճանապարհը։

01.09.11 Շատ շնորհակալություն, մենք էլի հարցեր ունեինք, բայց չենք հասցնի դրանց անդրադառնալ։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին։

01.09.43 Ստակյան Յուլյա, ներկայացնում եմ Գերմանիայի համագործակցության գործակալությունը, GIZ - ը, ինչու եմ այսօր այստեղ, մենք ծրագիր ունեինք, 2009 - 2015 թվականներին մենք զարգացնում էինք հեռավար ուսուցումը Հայաստանում, արդյունքում ստեղծվեց հեռավար ուսուցման հարցը, որը փորձագիտության վրա հանրությունա։ Հարցը կուղղեմ Այբին և «Դասավանդի՛ր Հայաստանին», շատ խոսեցիք դասավանդողների մասին, ինպե՞ս եք տեսնում, ոնց կարող ենք բարձրացնել դասավանդողների մոտիվացիան օգտագործելու տեղեկեկատվական տեխնոլոգիաները կրթության ոլորտում և առցանց ռեսուրսները։

01.10.20 Անուշ Կոստանյան - Շնորհակալություն երևի ես սկսեմ։ Շատ հետաքրքիր հարց է, որովհետև մենք որպես Դասավանդիր Հայաստանի թիմ շատ հաճախ ենք բախվում այդ հարցին։ Իսկ ինչո՞վ է մոտիվացվում ձեր ուսուցիչները, երբ գնում են խուլ գյուղ, շատ վատ պայմաններում, որտեղ նույնիսկ կենցաղային տարրական պայմաններ չկան և աշակերտների հետ աշխատում են։ Սա նույնպես արժեքային խնդիր է։ Ուսուցիչ լինելը առաքելություն է, և քո մեջ այդ արժեքը պետք է լինի, երեխաների պոտենցիալը բացահայտել ուղղորդել երեխաներին, բարեկեցիկ ապագա ապահովել։ Իմ տեսանկյունից դա արժեքն է, և եթե դու ունես այդ արժեքը և ցանկությունը, ապա ամեն բան հնարավոր է։ Եթե ունես գիտելիքի պակաս միասին կզարգացնենք, եթե ունես հմտության պակաս խնդիր չէ, նորից կզարգացնենք։ Բայց հիմա կարծես այդ խնդիրները շատ են, ուսուցիչները մոտիվացված չեն, նաև այն պատճառով, զուտ ֆինանսական տեսանկյունից իրենք չեն կարող իրենց թույլ տալ, այդքան ժամանակ անցկացնել, երեխաների հետ աշխատելու վրա և միաժամանակ ապահովել իրենց ընտանիքը։ Օրինակ՝ գյուղում մենք շատ հաճախ տեսնում ենք, որ ուսուցիչը դպրոցից հետո գնում է գյուղատնտեսությամբ է զբաղվում։ Որովհետև էլեմենտար հացի խնդիր ունեն ամենօրյա, ինչպես նա կարող է դասի պլաններ կազմել, ինչպես նա կարող ուսումնասիրել նոր հմտություններ և ձեռք բերել նոր գիտելիքներ եթե ուղղակի ֆիզիկապես չի հասցնում, որովհետև սոցիալական խնդիր ունի։ Բայց դա երկարաժամկետ կտրվածքով ենք մենք դիտարկում։ Պետությունը պետք է զբաղվի այդ հարցով, ինչպես մենք կարող ենք նաև ֆինանսապես մոտիվացնել ուսուցիչներին, բայց նաև հիմիկվա պայմաններում, դասավանդիր հայաստանի մասնակիցները վառ օրինակն են նրա, որ ամենավատ սոցիալական պայմաններում ամենացածր աշխատավարձը ստանալով հանդերձ, երեխաներին կարելի է հասցնել հավակնոտ նպատակների, որովհետև զուտ դու կրում ես քո մեջ այդ արժեքը, իրենց օգնելու, ուղղորդելու և իրենց մոտիվացնելու, այսինքն առաջինը արժեքն է, վստահաբար։

01.12018 Արամ Փախչանյան - Ես երկու բան ասեմ երևի այդ հարցին ի պատասխան, առաջինը հենց Այբին վերաբերվող, երկրորդը ընդհանրապես ուսուցչական հանրությանը վերաբերվող։ Այբի պարագայում ընդհանրապես ուսուցիչները շատ բան գիտեն, մեր ուսուցիչները բավականին կրթված են ոչ միայն առարկայական առումով այլև մեթոդաբանական առումով, իրենք հատուկ անցել են բավականին ծանրաբեռնված և երկարաժամկետ էսպիսի վերապատրաստման ծրագիր, որի արդյունքում գիտակցել են մի շատ կարևոր փաստ, որ շատ գաղափարներ կան կրթության մեջ, բայց քանի դեռ մի որևէ բան փաստացի ապացուցված չէ, դրա մասին խոսելը բավականին անիմաստ է։ Կրթության մեջ պետք է կիրառել այն մեթոդները, որոնք փաստացի, գոնե մասնակի, գոնե սեփական փորձով ապացուցված են։ Եվ այստեղ գալիս է հենց փորձի հարցը քո կամ քո գործընկերոջ իրական փորձը որը կարող է դառնալ քեզ համար օրինակելի, որին հետևելով դու ստանում ես կամ նույնը կամ ավելի լավ արդյունք, այդ աշխատանքը մենք արդեն տարել ենք որոշ չափով և արդեն պատրաստվում ենք ավելի լուրջ տանել, Վիքիի հետ արդեն խոսացել ենք սրա մասին, որպեսզի ուսուցիչները տեսնելով իրենց փորձից ելնելով, տեսնելով վիքիի կիրառումը կրթական ընթացքում գիտակցեն սրա օգտագործման մեթոդները և ինչու ոչ նաև կիրառեն, հեռահար ուսուցման մեջ, որը հիմա Այբը ստանձնել է նման ծրագրի մասնակցություն, որը նախարարության կողմից է նախաձեռնած, հեռավար ուսուցման զարգացումը Հայաստանում, և դա կառավարության կողմից եկած առաջադրանքն է, որ նախարարությունը կատարում է։ Երկրորդը մի քիչ ավելի լայն, գիտեք իրականում եթեմենք վերցնենք ուսուցչական համայնքը, ապա այս պահին այդ սոցիալական հարցը հաշվի առնելով, ուսուցիչները բավականին պասիվ են ընդհանրապես նոր բաներ փորձելու տեսակետից։ Իրենք ինչ-որ չափով շատերը, եթե մասսայական խոսենք համակարգային, միանշանակ շատ փայլուն և բազմաթիվ ուսուցիչների մասին, այլ համակարգային առումով կա այդ խնդիրը, և դրա լուծումը շատ պարզ մեխանիզմ կարող է լինել, հիմա արդեն դրա մասին խոսեց նախարարը, այս վերջին քննարկման ժամանակ, որ Օգոստոսյան քննարկումները սկսել են ԿԳՆ կողմից, որ Պետք է այդ տարրակարգերը, որ կան ուսուցչական դրան լրացնել ավելի արժեքավոր բովանդակությամբ և դրանք ֆինանսական արժեքը ուսուցիչների համար բարձրացնել, տարրակարգը, իրական ֆինանսական արդյունքներ տա։ Այդ դեպքում որոշ տարակարգի դու կարող ես դրան հասնել միայն այն դեպքում եթե դու կարող ես կիրառել նման ռեսուրսներ, օնլայն ռեսուրսներ ներառյալ Վիքիպեդիա, և կարող ես ինքնուրույն հեռավար և անկախ ուսուցման գործընթաց կազմակերպել, եթե կարող ես, դու ստանում ես բարձր տարրակարգ։ Այդ առումով մենք ունենք հզոր ու կուռ թիմ ուսուցիչների հայաստանում, որոնք պարտաստ են այդ ճանապարհով գնալ և այդ հեռվում գտվող դպրոցներում, որոնց համար չենք կարողանում ուսուցիչ գտնել, այդ դպրոցների համար լինել հեռավար ուսուցման ուսուցիչ և երեխաների հետ աշխատել այդ մեթոդները կիրառելով։ Այդ ամենը ինձ թվում է որ համակարգային լուծման կարիք ունի և եթե լուծումները տրվեն գործընթացը առաջ կգնա։

01.20.35 Աշոտ Գաբրիելյան, Շնորհակալություն - հարցս ածացնվում է Մերի Հովսեփյանի ասած այն խոսքից որ կենսաբանությանը վերաբերվող օտար լեզուներով աղբյուրներից օգտվելիս բնականաբար պետք է հանդիպեն օտար տերմինների։ Կա՞ն, հանդիպու՞մ եք այնպիսի տերմինների, որոնք անթարգմանելի են ձեզ համար, հայերեն համարժեքը չկա, եթե այո, կուզեի հարցս ուղղել արդեն պարոն Մուրադյանին, մենք գիտենք որ հայերենում գիտական ատենախոսությունները գրվում են հայերեն լեզվով։ Ցանկացած առարկայի, բնականաբար բնական գիտություններում այդ խնդիրն միշտ առնչվում ենք։ Այդ դեպքում այդ գիտական արդեն ատենախոսությունները ինչ լեզվով են գրվում և արդյոք այդ գիտական ատենախոսությունների մեջ թարգմանված են արդեն այդ բառերը , եթե այո ապա ինչու դասագրքերի մեջ այդ բառերը չեն փոխանցվում։ Այդ կապերը ինչ - որ ստացվում է որ մեզ մոտ համակարգը լավ չի աշխատում։

01.22.00 Մերի Հովսեփյան - Նախ ցավոք, օրինակ կենսաբանության մեջ, ատենախոսությունների մեծ մասը գրվում է ռուսերեն լեզվով։ Նոր նոր սկսել են գրել հայերեն, մեծամասնությունը ռուսերեն էր։ Երբեմն հիմա գրում են անգլերեն։ Մեկ այլ բան է որ այդ ատենախոսությունը որևէ տեղ տեղադրված չէր մի ժամանակ, հիմա դնում են թե չէ, բայց դրանք հասանելի չեն, այսինքն եթե նույնիսկ ինչ որ մասնագետ տերմին թարգմանում է դեռ փաստ չի, որ այդ տերմինը ճիշտ է թարգմանել, կամ դա կարելի է կիրառել։ Լինում են տարբերակներ, երբ տերմինը չկա հայերենում, այդ դեպքում, համալսարաններում ինստիտուտներում աշխատող մեր նեղ մասնագետներին ենք դիմում, ասում ենք օրինակ մտածում ենք այ այս էս տարբերակների մեջ ո՞ր տարբերակը խորհուրդ կտաք։ Բայց այդպես էլ չկա, որևէ տեղ, որ լինի վերջնական ընդունելի տարբերակը, դա հատկապես վերաբերվում է այն կենդանիների և բույսերի տեսակների անուններին, որոնք Հայաստանում չեն հանդիպում և թարգմանված չեն։ Եվ մանավանդ եթե սկսում ես ուրիշ ամերիկյան կամ անգլիական գրականությունից օգտվել բնականաբար իրենց օրինակները իրենց բնությունից են բերված և չես կարողանում հայերեն տարբերակը գտնել և այդ խնդիրը կա։

01.23.30 Սուսաննա Մկրտչյան - Ես մի քանի նկատառումներ ունեի բոլորիդ ասածի վերաբերյալ։ Բացի այդ, կուզեի մեկ անգամ բոլորով հանդիպում կազմակերպեինք Վիքիմեդիա Հայաստանում, որպեսզի մեր ծրագրերը շարունակենք, քանի որ բոլորիդ ասածների հետ կապված անելիքներ կան, թե՛ դասախոսների, թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների և թե՛ ուսանողների։