Wikimedia Armenia General Assembly, June 2025
Appearance
![]() |
Վիքիմեդիա Հայաստանի համաժողով, հունիս 2025 |
Գլխավոր էջ |
Ընտրության կարգ |
Ժամանակացույց |
Նախագահի թեկնածուներ |
Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուներ |
Արդյունքներ |
Հարցեր |
«Վիքիմեդիա Հայաստանի» կանոնադրության համապատասխան 2025 թվականի հունիսին 16-ին անցկացվելու է կազմակերպության հերթական համաժողովը, որի նպատակն է Կազմակերպության նախագահի և Վերաստուգող հանձնաժողովի ընտրությունը։
- Հերթական համաժողովը տեղի է ունենալու միաժամանակ երկու ձևաչափով՝
- առկա՝ «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում հունիսի 16-ին՝ ժամը 19:00-ին,
- առցանց՝ ռեալ ժամանակի ձևաչափով հունիսի 16-ին՝ ժամը 19:00-ին, հանրապետությունից դուրս գտնվող, առողջական կամ այլ պատճառներով մասնակցել չկարողացող կազմակերպության անդամների համար։
- Կազմակերպության նախագահի թեկնածուները պետք է առաջադրվեն այս էջում։
- Վերաստուգող հանձնաժողովի անդամության թեկնածուները պետք է առաջադրվեն այս էջում։
Աշխատանքների ժամանակացույց
[edit]Օրակարգ՝
- Համաժողովի բացում:
- Համաժողովի նախագահողի և քարտուղարի առաջադրում և ընտրություն:
- Օրակարգի ընդունում:
- Համաժողովի քվեարկության ձևաչափի որոշում (բաց/փակ):
- Համաժողովի հաշվիչ հանձնաժողովի անդամների առաջադրում և ընտրություն։
- «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի նախագահի թեկնածուների ներկայացում, հարց ու պատասխան։
- «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի նախագահի ընտրություն:
- «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրում, ներկայացում, հարց ու պատասխան։
- «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի Վերստուգող հանձնաժողովի անդամների ընտրություն:
- Այլ հարցեր:
- Համաժողովի փակում: