Wikimedia Armenia General Assembly, June 2025/Supervisory Committee candidates
Appearance
| Վիքիմեդիա Հայաստանի համաժողով, հունիս 2025 |
| Գլխավոր էջ |
| Ընտրության կարգ |
| Ժամանակացույց |
| Նախագահի թեկնածուներ |
| Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուներ |
| Արդյունքներ |
| Հարցեր |
Էջը նախատեսված է «Վիքիմեդիա Հայաստանի» Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրման համար։ Թեկնածուները պետք է լրացնեն Թեկնածուներ ենթաբաժնի կաղապարները ըստ ստորև ներկայացված օրինակի։
Օրինակ
[edit]{{Wikimedia Armenia General Assembly/elections candidate
| անուն = Սահակ Սահակյան
| username = Մասնակից24
| image = Example.jpg <!-- Լուսանկարը վերբեռնել Վիքիպահեստ -->
| տարիք = 21
| բնակավայր = Երևան
| լեզուներ = hy, en-5, ru-2
| վիքիխմբագիր է = 2014
| ակտիվ Վիքինախագծեր = hywiki, commons, ruwiktionary
| հակիրճ կենսագրական = համառոտ տեքստ
| Վիքի կենսագրություն = համառոտ տեքստ
}}
Թեկնածուներ
[edit]
Արգամ Հակոբյան (Argam Forbes)
[edit]Argam Forbes (talk • meta edits • global user summary • CA)
| Թեկնածուի տվյալներ |
| |
|---|---|---|
| Հակիրճ կենսագրական | Ծնվել եմ 2000 թվականի սեպտեմբերի 6-ին։ 2019 թվականին ընդունվել եմ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան։ Մասնագիտությամբ լրագրող և PR մասնագետ եմ։ Աշխատում եմ որպես «Արտասահմանյան լրագրության պատմություն» առարկայի դասախոս և լրագրող։ Ակտիվ երիտասարդական նախաձեռնության կամավոր եմ տարբեր կազմակերպություններում և հանդիսանում եմ Ֆրիդրիխ Նաումանի, Ֆրիդրիխ Էբերտի և Կոնրադ Ադենաուերի տարբեր ակադեմիաների և միջոցառումների շրջանավարտ։ Տիրապետում եմ հին լատիներենի։ | |
| Վիքի կենսագրություն | Վիքիպեդիայում խմբագրում եմ 2015 թվականից։ Այդ պահից սկսած Վիքիպեդիան դարձավ ոչ միայն իմ գիտելիքների տարածման հարթակը, այլ նաև իմ անձնական աճի ու զարգացման ուղեկիցը։ Տարիների ընթացքում դարձել եմ Վիքիպեդիայի ամենաակտիվ մասնակիցներից մեկը՝ մասնակցելով բազմաթիվ մրցույթների և դառնալով դրանցից շատերի հաղթողը։ 2018 թվականից հանդիսանում եմ Վիքիմեդիա Հայաստանի անդամ։ Այդ ժամանակվանից ակտիվորեն ներգրավված եմ համայնքի գործունեության բոլոր ոլորտներում՝ մասնակցելով արդեն 11 Վիքիճամբարի և 17 տարբեր վիքիհավաքների։ Այս միջոցառումները չեն եղել պարզապես միջոցառումներ, դրանք վերածվել են փորձի, համագործակցության և ստեղծագործ աշխատանքի հարթակների։ 2025 թվականին ընտրվել եմ որպես մասնակից Չեխիայում անցկացվող երիտասարդական կոնֆերանսին, որտեղ երիտասարդները քննարկում են համաշխարհային խնդիրներ և նոր գաղափարներ։ Այժմ, միջազգային գործընկերներիս հետ աշխատում ենք նոր երիտասարդական շարժում ձևավորելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով նոր շունչ ու մոտեցում բերել Վիքիմեդիա համայնքին։ Բացի միջազգային ներգրավվածությունից, ակտիվորեն մասնակցում եմ Վիքիմեդիա Հայաստանի կազմակերպած բոլոր միջոցառումներին՝ փորձելով հնարավորինս օգտակար լինել համայնքին։ Համոզված եմ, որ յուրաքանչյուր ներդրում, որքան էլ այն փոքր թվա՝ ունի իր արժեքը։ Եվ հենց այդ գաղափարով եմ առաջնորդվում՝ միշտ ձգտելով լինել նախաձեռնող, դրական և ստեղծարար։ Վիքիպեդիան և Վիքիմեդիան ինձ համար ոչ միայն գիտելիք տարածելու հարթակներ են, այլև ընտանիք՝ լի համախոհներով, նպատակներով և անսպառ մոտիվացիայով։ | |
Դավիթ Մանուկյան (Davyd Manukian)
[edit]Davyd Manukian (talk • meta edits • global user summary • CA)
Սարգիս Ղազարյան (S A KO 911)
[edit]S A KO 911 (talk • meta edits • global user summary • CA)

