Wikimedia Armenia General Assembly, June 2025/Voting
| Վիքիմեդիա Հայաստանի համաժողով, հունիս 2025 |
| Գլխավոր էջ |
| Ընտրության կարգ |
| Ժամանակացույց |
| Նախագահի թեկնածուներ |
| Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուներ |
| Արդյունքներ |
| Հարցեր |
Ընտրության կարգ
[edit]Վիքիմեդիա Հայաստանի հերթական համաժողովը հրավիրվել է կազմակերպության Խորհրդի նախաձեռնությամբ՝ համաձայն կանոնադրության 6․3․ կետի։ Այն տեղի է ունենալու առկա ձևաչափով հունիսի 16-ին։ Համաժողովի նպատակն է Կազմակերպության նախագահի և Վերաստուգող հանձնաժողովի ընտրությունը (3 հոգի)։
Համաժողովի օրակարգային հարցերն են՝
- համաժողովի նախագահողի և քարտուղարի ընտրություն,
- օրակարգի հաստատում և ընտրության ձևաչափի որոշում (բաց կամ փակ),
- հաշվիչ հանձնաժողովի անդամների ընտրություն,
- Կազմակերպության նախագահի ընտրություն։
- Վերստուգող հանձնաժողովի անդամների ընտրություն։
Ընտրության ձևաչափ
[edit]- Քվեարկության բաց լինելու դեպքում ընտրությունը կատարվելու է ձեռք բարձրացնելու միջոցով։
- Քվեարկության փակ լինելու դեպքում ընտրությունը կատարվելու է հետևյալ կերպ՝
Քվեարկության իրավունք ունեցող բոլոր անդամների պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկվելու է նամակ, որտեղ լինելու է քվեարկության համար նախատեսված Google Form-ի հղում։ Այդտեղ նշվելու են քվեարկության դրվող օրակարգային հարցերը։ Համաժողովի ամփոփումից հետո արդյունքները հասանելի են լինելու «Արդյունքներ» բաժնում։
Համաժողովի ավարտին ամփոփվելու են արդյունքները, և հրապարակվելու են Կազմակերպության նախագահի և Վերստուգող հանձնաժողովի նոր անդամների անունները։
