Jump to content

Training modules/dashboard/slides/10321-citations-quiz/hy

From Meta, a Wikimedia project coordination wiki
This page is a translated version of the page Training modules/dashboard/slides/10321-citations-quiz and the translation is 92% complete.

Քուիզ․ աղբյուրներ

Փորձե՛ք Ձեր ուժերը։
Ենթադրենք՝ Դուք ճիշտ աղբյուրներով ներդրում եք կատարել հոդվածում: Մեկ այլ խմբագիր այն հեռացնում է, բայց չի բացատրում, թե ինչու: Ո՞րն է լավագույն պատասխանը:
  1. Անմիջապես ավելացնել այն: Եթե նրանք ուզում էին ինչ-որ բան հեռացնել, ապա նրանք պետք է հարցնեին Ձեզ: (click to expand or collapse)
    Ախալ է։ Սա այն է, ինչ կոչվում է «խմբագրական պատերազմ» և կարող է հանգեցնել Ձեր հաշվի արգելափակման: Մեկ այլ խմբագրի կողմից կարող է կոպիտ լինել առանց բացատրելու Ձեր ներդրումները հեռացնելը: Բայց Վիքիպեդիան պահանջում է, որ Դուք լինեք բարեխիղճ այլ խմբագիրների նկատմամբ: Եթե ինչ-որ բան չեք հասկանում, հարցրեք դրա մասին քննարկման էջում կամ օգնության համար դիմեք Ձեր բովանդակության փորձագետին: Նրանց կարող եք գտնել Ձեր դասընթացի էջում։
  2. Հոդվածի քննարկման էջում բացատրել, թե ինչ եք ավելացրել՝ կրկին նշելով այդ նյութի աղբյուրը: Կամ գնալ Ձեր բովանդակությունը հեռացրած խմբագրի մասնակցային էջ և հարցնել, թե ինչու է այն հեռացրել: (click to expand or collapse)
    Ճիշտ է։ Վիքիպեդիայում ինչ-որ բան պատահելու մասին պարզելու լավագույն միջոցը հարցնելն է, թե ինչու: Դա կարող է պարզաբանվել կարծիքների տարբերությամբ, կամ կարող է թյուրիմացություն լինել: Բարեխիղճ եղեք և հարցրեք առանց մեղադրանքների, և կսկսեք համաձայնության գալ:
  3. Ենթադրել, որ Դուք վատ աղբյուր եք օգտագործել կամ այլ սխալ եք գործել: Չխմբագրել հոդվածը մինչև նշանակման ամսաթիվը, և հուսալ, որ Ձեր դասախոսը այն կտեսնի մյուս խմբագրից առաջ: (click to expand or collapse)
    Սխալ է։ Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք, ներառյալ Դուք։ Եթե Դուք անհարմար եք զգում քննարկման էջում կամ մասնակցի էջում գրելը, ապա կան այլ տարբերակներ։ Դուք կարող եք հարցնել Ձեր մարզիչին կամ բովանդակության փորձագետին, ով դասընթացի էջում նշված է։ Նրանք հենց նման դեպքերի համար են։
  4. Քննարկման էջում նշել, որ Դուք գնահատվում եք, և որ մյուսները պետք է խուսափեն հոդվածի խմբագրումից, քանի դեռ Ձեր դասավանդողը չի տեսել այն: Գրել այս հաղորդագրությունն ամբողջությամբ մեծատառով՝ համոզվելու համար, որ այլ խմբագիրներ այն կտեսնեն: (click to expand or collapse)
    Սխալ է։ Հիշե՛ք, Վիքիպեդիայում ոչ ոք հոդվածների «տերը» չէ: Այլ խմբագիրներից խնդրելով դադարեցնել հոդվածի աշխատանքը աներևակայելի թշնամական է թվում (և նունը՝ ամբողը մեծատառերով նշելը): Ձեր ներդրումները միշտ պահվում են Վիքիպեդիայում: Եթե այլ խմբագիրներ հեռացնեն կամ փոխեն Ձեր աշխատանքը, Ձեր դասավանդողը դեռ կարող է տեսնել Ձեր ներդրումները հոդվածի պատմության էջում:

(Քննարկել այս հարցը)