Գաղտնիության քաղաքականություն/Ներածություն

From Meta, a Wikimedia project coordination wiki
Jump to navigation Jump to search
This page is a translated version of the page Privacy policy/Summary and the translation is 100% complete.
Other languages:
Bahasa Melayu • ‎Deutsch • ‎Deutsch (Sie-Form)‎ • ‎English • ‎Esperanto • ‎Nederlands • ‎Tiếng Việt • ‎Türkçe • ‎català • ‎dansk • ‎eesti • ‎español • ‎euskara • ‎français • ‎galego • ‎italiano • ‎magyar • ‎norsk bokmål • ‎português • ‎português do Brasil • ‎čeština • ‎Ελληνικά • ‎башҡортса • ‎български • ‎русский • ‎українська • ‎հայերեն • ‎ייִדיש • ‎العربية • ‎فارسی • ‎हिन्दी • ‎বাংলা • ‎ਪੰਜਾਬੀ • ‎తెలుగు • ‎ไทย • ‎中文 • ‎日本語 • ‎한국어

Want to help translate? Translate the missing messages.

Գաղտնիության քաղաքականություն
Wikimedia-logo.svg
Սա Գաղտնիության քաղաքականության ներածությունն է։ Բոլոր պայմանները կարդալու համար սեղմեք այստեղ։
Վերապահում․ այս ներածությունը Գաղտնիության քաղաքականության մասը չի կազմում և իրավական փաստաթուղթ չէ։ Այն պարզապես օգտակար նյութ է Գաղտնիության քաղաքականությունն ամբողջությամբ հասկանալու համար։ Մտածեք դրա մասին ՝ որպես մեր գաղտնիության քաղաքականության օգտագործողի համար հարմար միջերես:

Քանի որ մենք կարծում ենք, որ պետք չէ անձնական տեղեկատվություն տրամադրել ազատ գիտելիքների շարժմանը մասնակցելու համար, դուք կարող եք՝

Այն պատճառով, որ մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչպես են օգտագործվում Վիքիմեդիա կայքերը, որպեսզի կարողանանք դրանք բարելավել ձեզ համար, մենք հավաքում ենք տեղեկատվություն, երբ դուք

Մենք հավատարիմ ենք՝

Տեղյակ եղեք, որ

  • Ցանկացած բովանդակություն, որ դուք ավելացնում եք կամ փոփոխության եք ենթարկում Վիքիմեդիա կայքում լինելու է հրապարակայնորեն և մշտապես հասանելի։
  • Եթե դուք ավելացնում եք բովանդակություն կամ փոփոխություն եք կատարում Վիքիմեդիա կայքում առանց մուտք գործելու, այդ բովանդակությունը կամ փոփոխությունը հրապարակայնորեն և մշտապես կարխիվացվի հանրային նպատակներով։ Ձեր ավելացրած բովանդակությունը կամ կատարած փոփոխությունը կվերագրվի ձեր IP հասցեին, որն օգտագործվել է փոփոխությունը կատարելիս։
  • Կամավոր խմբագիրների և ներդրողների մեր համայնքը ինքնակառավարվող մարմին է: Վիքիմեդիա կայքերի որոշ ադմինիստրատորներ, որոնք ընտրված են համայնքի կողմից, օգտագործում են գործիքներ, որոնք նրանց սահմանափակ հասանելիություն են տալիս վերջին ներդրումների մասին ոչ հրապարակային տեղեկատվությանը, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել Վիքիմեդիա կայքերը և կիրառել քաղաքականությունները:
  • Այս գաղտնիության քաղաքականությունը չի տարածվում Վիքիմեդիա հիմնադրամի կողմից վարվող բոլոր կայքերի և ծառայությունների վրա, ինչպիսիք են այն կայքերը կամ ծառայությունները, որոնք ունեն իրենց սեփական գաղտնիության քաղաքականությունը (օրինակ՝ Wikimedia Shop), կամ երրորդ կողմի կողմից կառավարվող կայքերը կամ ծառայությունները (ինչպես օրինակ՝ երրորդ կողմի ծրագրավորողների նախագծերը Wikimedia Cloud Services-ում):
  • Որպես ամբողջ աշխարհում կրթությանը և հետազոտությանը մեր նվիրվածության մաս՝ մենք ժամանակ առ ժամանակ հանրությանը տրամադրում ենք հանրային տեղեկատվություն և համախմբված կամ ոչ անձնական տեղեկատվություն։
  • Վիքիմեդիա հիմնադրամի և այլ օգտագործողների պաշտպանության համար, եթե համաձայն չեք այս Գաղտնիության քաղաքականության հետ, կարող եք չօգտվել Վիքիմեդիա կայքերից: