Jump to content

Հարավ կովկասյան երիտասարդ ազատականների ցանց

From Meta, a Wikimedia project coordination wiki

Հարավ կովկասյան երիտասարդ ազատականների ցանց

[edit]
LYNC-ՀԿԵԱՑ


Հարավ կովկասյան երիտասարդ ազատականների ցանց (Liberal Youth Network of South Caucasus – LYNC, 16.10.2011)


Ստեղծման պատմություն

2011 թվականի հոկտեմբեր ամսին Հայաստանի Ծաղկաձոր և Ադրբեջանի Նովհանի քաղաքներում միաժամանակ տեղի ունեցան ազատականության թեմայով սեմինարներ: Սեմինարների մասնակցում էին տարածաշրջանի երեք երկրների` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, երիտասարդ ազատականները: Սեմինարների ընթացքում մասնակիցները հանգեցին այն եզրակացությանը, որ տարածաշրջանում ազատականության գաղափարների արդյունավետ տարածման և ջատագովման համար անհրաժեշտ է ստեղծել մի այնպիսի համացանց, որը կհանդիասանա կապող օղակ տարածաշրջանի ազատական հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների և անհատների համար: Արդյունքում նախագծվեց և պլանավորվեց ապագա համացանցի մոտավոր կառուցվածքը, նպատակները, արժեքային համակարգը և համագործակցության հնարավոր ուղիները: Վերոնշյալ սեմինարներին հաջորդեց միասնական սեմինարը Վրաստանի Բակուրիանի քաղաքում, որի ընթացքում հաստակեցվեցին կազմակերպության կառուցվածքը, գործառույթները, արժեքները և նպատակները: Ստեղծվեցին վեց աշխատանքային խմբեր` կազմակերպչական, մանիֆեստ, կանոնակարգ, հասարակական կապեր և հաղորդակցություն, ֆինանսական և միջազգային կապեր: Կազմակերպությունը, որպես գործելաոճ, որդեգրեց հավասարության սկզբունքը, որը տարածվում է անդամ երկրների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների և անհատների վրա: Այդ իսկ պատճառով գործող վեց հանձնաժողովների համակարգողների պարտականությունները հավասարապես բաժանվեցին երկրների ներկայացուցիչնեի միջև: Շատ կարևոր նախապայման է, որ յուրաքանչյուր հանձնաժողովում անդամ երկրները հավասարապես ներկայացված լինի: Մեկ տարվա կտրվածքով կազմվեց ժամանակացույց, որը կոչված էր համակարգելու վեց խմբերի աշխատանքը:

Add caption here
Add caption here









Արժեքային համակարգ Անդամակցության հայտ ներկայացնող ցանկացած կուսակցություն, հասարակական կազմակերպություն կամ անհատ պարտավորվում է որդեգրել հետևյալ արժեքները

  • • Ժովրդավարություն և օրենքի գերակայություն
  • • Ազատ շուկայական տնտեսություն
  • • Մարդու իրավունքներ և ազատություն
  • • Հանդուրժողականություն
  • • Տարածաշրջանային համագործակցություն
  • .Ժողովրդավարությունը ազատականության անխափան գործունեությունը ապահովող միակ քաղաքական գաղափարախոսությունն է: Այդ իսկ պատճառով ազատականության համար խիստ անհրաժեշտ է ժողովրդավարական արժեհամակարգով գործող պետության հաստատումը: Ժողովրդավորության հիմնասյուներից կարևորագույնը հանդիասնում է իշխանությունների տարանջատման հիմնադրույթը: Վերջինս հանգեցնում է ինշխանության ապակենտրոնացմանը և նշված երեք ուժերի փոխադարձ վերահսկման հնարավորություն է ընձեռում: Խիստ կարևոր է նաև ազատ և թափանցիկ ընտրությունների կազմակերպման հնարավորությունը իշխանություններ ձևավորելու համար, որը հետագայում հանձն առած պարտականությունների համար պատասխանատու է լինելու տվյալ հասարակությանը:

Ազատականության գաղափարախոսության կենտորնում անհատն է, ուստի անհատի բարեկեցությունն ու զարգացումը հանգեցնում է պետության զարգացման և առաջխաղացմանը: Ազատ շուկայական տնտեսություն


  • .Ազատ շուկայական տնտեսության գաղափարը ենթադրում է և իր մեջ ներառում է օրենքի գերակայության հիմանկան մասնիկը: Այլ կերպ ասած, առանց օրենքի գերակայության չի կարելի պատկերացնել ազատ շուկայական տնտեսություն: Այս շրջանակներում օրենքի գերակայությունը ենթադրում է կոռուպցիայի և մենաշնորհի բացառում, հավասար հնարավություննորի ընձեռում և տվյալ շուկա ազատ մուտք գործելու հարթակ:

Ազատ շուկայական տնտեսության խթանման մեջ պետության դերը կայանում է վերջինիս ներգրավվածության և ներգործության սահմանափակման մեջ տվյալ գործընթացում: Արդյունքում գնի ձևավորման մեխանիզմը չի ենթարկվում շուկայի առանձին սուբյեկտների անհատական որոշմանը:


  • .Մարդու իրավունքներ և ազատություն

Հարավ կովասյան երիտասարդ ազատականների համար առաջնային է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները: Լինելով ազատական չի կարելի չկարևորել դրանք: Առանց անհատի ազատությունների ու իրավունքների հնարավոր չէ պատկերացնել ժողովրդավարական քաղաքական համակարգ: Ազատականների տեսնկյունից ուժեղ է այն պետությունը, որում, պետության ամենափոքր մասնիկը` անհատը, ունի օրենքով սահմանված իրավունքներ և ազատություններ: Խիստ կարևորվում է նաև քաղաքաան բազմակարծությունը և բազմազանությունը: Վերջիններիս առկայության դեպքում հնարավոր է գտնել խնդիրների ավելի արդյունավետ և լավ լուծումներ: Այդ իսկ պատճառով ցանկացած անհատի խոսքի ազատությունը կենսական է: Մարդու հիմանարար ազատություններից Հարավ կովկասյան երիտասարդ ազատակկաների ուշադրության կենտրոնում է նաև գենդերային հավասարությունը: Սա մի հիմնախնդիր է, որը արդիական է տարածաշրջանում և պահանջում է հատուկ մոտեցում և ծրագրերի շարունակական իրականացում: Հանդուրժողականություն


  • .Տարածաշրջանային կոնֆիկնտերի առկայությունը և անդամ երկրների միջև համագործակցության բացակայությունն ու փոխադարձ վստահության ցածր մակարդակը անհրաժեշտություն են ստեղծում քայլեր ձեռնարկել ուղղված փոխադարձ հանդուրժողականության բարձրացմանը տարածաշրջանում:

Ընդունելով այն տեսակետը, որ մարդիկ տարբերվում են ըստ իրենց հավատքի, սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, մշակույթի ազգային առանձնահատկությունների և մտածողության Հարավ կովկասյան երիտասարդ ազատականներս հանդուրժողականությունը ահամարում ենք միմյանց ավելի լավ հասկանալու և արդյունավետ համագործակցելու գործընթացի անկյունաքարը: Ազատական գաղափարախոսություններից ելնելով հանդուրժողականությունը կարևորվում է նաև միջանձնայի հարաբերություններում, վստահ լինոլիվ, որ այն հանդիսանում է պաշտպանվածության գրավական:


  • .Տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը և կարևորությունը հատկապես կենսական են դառնում, երբ խոսքը վերաբերում է տարածշրջանային խաղաղության հաստատմանը, ռազմաքաղաքական մարտահավերների կասեցմանը, քաղաքական և տնտեսական բարեկեցության ապահովմանը և արդյունավետ համագործակցության համար էֆեկտիվ մեթոդների մշակմանը:

Փորձը ցույց է տալիս, որ ցանկացած պետության համար ավելի շահավետ է ունենալ կանխատեսելի և համագործակությանը միտված հարևաններ: Տարածաշրջանային համագործակցությունը խթան կարող է ահնդիսանալ երկրների տնտեսական զարգացման համար և հանգեցնել ինստիտուցիոնալ բարեփոխումների: Ինչպես տեսնում ենք տարածաշրջանի զարգացման ու բարեկեցության մակարդակը կախված է համագործակցության մակարդակից: Վերջինս Հարավ կովկասյան երիտասարդ ազատականների համար հիմք է հանդիսանում այդ տարածաշրջանային համագործակցության մակարդակի բարձրացմանը նպաստող խորը և համապարփակ գործողություններ իրականացնել:

Add caption here
Add caption here



Ծավալած գործունեություն

  1. . Մինչև 2012 թվականի սեպտեմբեր ժամանակացույցի կազմում
  2. . Տեղական տեղեկատվական սեմինարներ երեք երկրների հասարակությունների ազատական արժեքների մասին
  3. . Միասնական հանդիպում 2011-ի դեկտեմբերին Թբիլիսիում
  4. . Ժամանակացույցի գործողությունների թարմացում մինչև 2013 թվականի ավարտը ընկած ժամանակահատվածի համար
  5. . ՀԿԵԱՑ-ի ծավալած գործողությունների ներկայացում Բունդես Կոնգրեսի ժամանակ
  6. . Երկու փուլով առցանց արշավի կազմակերպում մինչև 2012 թվականի մարտի 26-ը
  7. . Երևանում ELDR կոնգրեսին մասնակցություն, ELDR-ի աշխատակազմին ՀԿԵԱՑ-ի ծավալած գործողությունների ներկայացում
  8. . Տարածաժրջանային միջոցառման կազմակերպում «Ազատականության դասընթացներ» թեմայով FNF-ի և VVD-ի հետ համատեղ 2012 թվականի հունիսին Բազալետիում
  9. . Սեմինարների կազմակերպում անդամ երեք երկրների մարզերում բնակվող երիտասարդների տեղեկացվածության մակարդակի բարձրացման և իրավիճակի բարելավման նպատակով: Որին հաջորդեց միասնական սեմինարը ընտրված մասնակիցների մասնակցությամբ:
  10. . Ամառային ճամբար ազատականությանը և ՀԿԵԱՑ -ին նվիրված թեմաներով:
Add caption here
Add caption here