Դասընթացի մոդուլներ/դաշբորդ/սլայդներ/ 10315-նշանակալիություն-քուիզ
Appearance
Նշանակալիություն․ քուիզ
Փորձե՛ք Ձեր ուժերը։
Ձեր հարազատներից յուրաքանչյուրը ընտրել է հոթ-դոգի տաղավար դրա մասին գրելու համար: Հոթ-դոգի ո՞ր տաղավարն է Վիքիպեդիայում հոդված ունենալու համար լավագույն թեկնածու:
(Քննարկել այս հարցը)
- Soapy’s hot dogs-ը: Ձեր քեռին թերթում տեսել է դրա բացման մասին վերջերս տեղադրված հոդվածը և գտել է Soapy’s hot dogs-ի պաշտոնական կայքը։ (click to expand or collapse)Սխալ է։ Չնայած որոշ տեղական բիզնեսներ կարող են ունենալ կայքեր կամ տեղական թերթերի լուսաբանում, բայց դա հանրագիտարանում ընդգրկվելու համար բավարար նշանակալի չի դարձնում թեման։
- Snappy’s Sausage տաղավար։ Ձեր զարմիկն ունի 1930 թվականին դրա բացման մասին հին թերթի հոդված, մի հոդված, որում նշվում է 1945 թվականի նախագահական այցի մասին և մի հին գովազդ, որում ասվում է, որ Snappy’s-ը նահանգի լավագույն հոթ դոգն է: (click to expand or collapse)Սխալ է։ Չնայած այս փաստերը հատկանշական են հոթ-դոգի ստենդի մասին, դրանք չեն դարձնում Snappy's-ը նշանակալի: Նախագահներն իրենց արշավների ընթացքում այցելում են բազմաթիվ բիզնեսներ, իսկ գովազդները հուսալի աղբյուրներ չեն համարվում:
- America Dog: Ձեր մորաքույրը թերթի հին հոդված ունի 1980 թվականին բացման մասին: Տաղավարը նման է պուդելի, որը շատ նման է մեկ այլ նահանգում հոթ-դոգի ստենդին, որը նշված է ճարտարապետական ուղեցույցում (չնայած դրանում չի նշվում America Dog-ը): (click to expand or collapse)Սխալ է։ Չնայած որոշ տեղական բիզնեսներ կարող են ունենալ կայքեր կամ տեղական թերթերի լուսաբանում, սա այնքան էլ նշանակալի չի դարձնում թեման հանրագիտարանում ընդգրկվելու համար: Եվ չնայած դրա ձևը կարող է նման լինել հոթ-դոգի մեկ այլ ստենդի, America Dog-ը հատուկ նշված չէ աղբյուրում:
- Dog Eat Dog: Ձեր քույրը ունի մի ակադեմիական ամսագիր, որում նշվում է, որ այստեղ է ծագել նրբերշիկը հացի վրա դնելու սովորույթը։ Նա ունի այս նույն փաստը վկայող հոթ-դոգի պատմության մասին մի գիրք։ Եվ վերջապես, նա նաև հարցազրույց է ունեցել հոթ-դոգի պատմության մասնագետի հետ, ով նշել է, որ Dog Eat Dog-ը ժամանակակից հոթ-դոգի «ծննդավայրն» է։ (click to expand or collapse)Ճիշտ է։ Dog Eat Dog-ը նշանակալի է, քանի որ դրա մասին խոսվում է մի քանի վստահելի աղբյուրներում որպես Ամերիկյան խոհանոցի յուրօրինակ մաս։