Training modules/dashboard/slides/10821-sandbox-quiz/hy

From Meta, a Wikimedia project coordination wiki
This page is a translated version of the page Training modules/dashboard/slides/10821-sandbox-quiz and the translation is 86% complete.

Ավազարկղ․ քուիզ

Փորձե՛ք Ձեր ուժերը
Ո՞րն է Ավազարկղի հիմնական նպատակը։
  1. Աղբյուրներից հեղինակային իրավունքով պաշտպանված պատճենված նյութերը տեղադրելու և դրանք ավելի ուշ վերաձևակերպելու հարթակ։ (click to expand or collapse)
    Սխալ է։ Ձեր ավազարկղը ամեն դեպքում հասանելի է բոլորին։ Այնպես որ, Դուք չպետք է այն օգտագործեք հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի համար։
  2. Այլ Վիքիխմբագիրների հետ խոսելու հարմար հարթակ է։ (click to expand or collapse)
    Սխալ է։ Ավազարկղը հասանելի է բոլորին, սակայն հազիվ թե այլ Վիքիխմբագիրները հետևեն դրան, քանի դեռ Դուք մեկ այլ տեղ հղում չեք կատարել դեպի ավազարկղ։ Վիքիխմբագիրների հետ խոսելու համար օգտագործեք հոդվածի Քննարկման էջը կամ գնացեք նրանց Մասնակցային էջ։
  3. Ձեր հոդվածը սևագրելու կամ էջի դասավորության և կառուցվածքի փորձ կատարելու հարթակ է: (click to expand or collapse)
    Ճիշտ է։ Այստեղ ձևավորման հետ կապված կարող եք անել ինչ ցանկանում եք։ Ավազարկղը հիանալի հարթակ է Վիքիկոդով կամ Վիզուալ խմբագրիչով աշխատել փորձելու համար։ Կարող եք նաև փորձեր անել նոր հոդվածի կառուցվածքի հետ։
  4. Հոդվածը պատճենել և այստեղ տեղադրելու հարթակ՝ դրանում փոփոխություններ անելու նպատակով։ (click to expand or collapse)
    Սխալ է։ Մի՛ պատճենեք և տեղադրեք մի ամբողջ հոդված Ձեր ավազարկղում։ Դուք կարող եք բարելավել հոդվածը հենց բնօրինակ հոդվածում փոքր փոփոխություններ անելով։ Եթե ցանկանում եք Ձեր ավազարկղում եղած բովանդակությունը կցել եղած հոդվածին, ապա նայեք Ավազարկղի դասընթացի մոդուլը, որն արդեն տարբերվում է այս մեկից։

(Քննարկել այս հարցը)