Training modules/dashboard/slides/10906-elements-of-not-so-great-articles/hy

From Meta, a Wikimedia project coordination wiki
This page is a translated version of the page Training modules/dashboard/slides/10906-elements-of-not-so-great-articles and the translation is 100% complete.

Ոչ այնքան որակյալ հոդվածների տարրեր

Դուք պետք է Վիքիպեդիայի հոդվածները կարդաք քննադատաբար, որպեսզի որոշեք՝ վստահում եք հոդվածին, թե ոչ։ Ահա մի քանի նշան, որ հոդվածը կարող է լինել ոչ այնքան լավը։

  • Պիտակներ։ Հաճախ պիտակները նշում են հոդվածի հուսալիության մասին, չնայած երբեմն դա պարզապես բարելավման առաջարկ է: Ուշադրություն դարձրեք դրան և համապատասխանաբար կարդացեք:
  • Լեզվական խնդիրներ նախաբանում։ Օրինակ՝ շատ կարճ նախաբանը կարող է խոսել այն մասին, որ հոդվածը գրվել է ոչ միանվագ ներդրումներով և կարիք կա վերաձևակերպելու՝ խոսքը իրար կապելով։
  • Տեղեկատվության անվերնագիր աղբյուրներ, օրինակ, «Որոշ մարդիկ ասում են ․․․» կամ «Ասում են․․․»։ Կարո՞ղ եք պատասխանել հարցին, թե ով է ասում։
  • Շատ քիչ աղբյուրներ և ծանոթագրություններ։ Եվ արդյո՞ք ծանոթագրությունները լավ, հուսալի հրապարակումներ են, թե՞ կասկածելի կայքերից կամ հրապարակողներից են և հստակ կողմնակալությամբ։
  • Որոշ պարբերություններ մյուսներից երկա՞ր են, անկախ այն բանից, որ հավասար կարևորության են։ Կա՞ն ամբողջովին բացակայող բաժիններ։