Training modules/dashboard/slides/11116-sharing-a-media-quiz/hy

From Meta, a Wikimedia project coordination wiki
This page is a translated version of the page Training modules/dashboard/slides/11116-sharing-a-media-quiz and the translation is 100% complete.

Մեդիա ֆայլեր կիսվելու քուիզ

Փորձե՛ք Ձեր ուժերը։
Եկեք տեսնենք, թե ինչ եք սովորել։ Նշվածներից որո՞նք են Վիքիպահեստում մեդիա ֆայլ կիսվելու ընդունելի տարբերակ։
  1. Ֆիլմի համար գովազդային պաստառ, որը կիսվել է կինոստուդիան թերթերում ֆիլմը գովազդելու նպատակով։ (սեղմեք ընդլայնելու կամ թաքցնելու համար)
    ՍԽԱԼ․ Գովազդային պաստառները հեղինակային իրավունքով պաշտպանվծա են։ Ուստի Վիքիպեդիայում չեն կարող օգտագործվել ֆիլմերի, երաժիշտների, դերասանների և այլ անձանց գովազդային պատկերները, եթե դրանք հանրային տիրույթում չեն կամ ազատ արտոնագիր չունեն։
  2. Որևէ կայքում գտած ազատ պատկեր։ (սեղմեք ընդլայնելու կամ թաքցնելու համար)
    ՍԽԱԼ․ Եթե նույնիսկ որևէ կայքում ասվում է, որ կարող եք պատկերներն ազատորեն օգտագործել, դեռևս չի նշանակում, որ թույլատրվում է դրանք վերօգտագործել այլ տեղում։ Եթե իհարկե դրանք հղում չեն անում արտոնագրի, որտեղ ասված է, որ նորմալ է դրանց վերօգտագործումը։
  3. Համալսարանի թանգարանում արված նոր նկարի լուսանկարը։ (սեղմեք ընդլայնելու կամ թաքցնելու համար)
    ՍԽԱԼ․ Դուք չեք կարող լուսանկարել հեղինակային իրավունքով պաշտպանված նկարը։ Նմանապես Դուք չեք կարող վերբեռնել որևէ ելույթի աուդիո ձայնագրություն։
  4. 150-ամյա թերթում գտած քաղաքական մուլտֆիլմը։ (սեղմեք ընդլայնելու կամ թաքցնելու համար)
    ՃԻՇՏ․ Դուք կարող եք տեսածրել, լուսանկարել այն ամենը, ինչը հանրային տիրույթում է։ Ամենայն հավանականությամբ, 150-ամյա թերթի պատկերը այլևս հեղինակային իրավունքով պաշտպանված չէ։

(Քննարկել այս հարցը)