Translations:Privacy policy/31/hy

From Meta, a Wikimedia project coordination wiki

Մենք կարծում ենք տեղեկատվության հավաքագրումն ու օգտագործումը թափանցիկության հետ ձեռք ձեռքի տված պետք է ընթանան։ Գաղտնիության քաղաքականությունը բացատրում է թե ինչպես է Վիքիմեդիա Հիմնադրամը՝ Վիքիմեդիա կայքերն, ինչպիսին Վիքիպեդիան է, գործարկող, շահույթ չհետապնդող կազմակերպությունը, հավաքում, օգտագործում և տարածում ձեզանից Վիքիմեդիա կայքերն օգտագործելու ընթացքում ձեզանից ստացվող տեղեկատվությունը Կարևոր է իմանալ, որ Վիքիմեդիա ցանկացած կայք օգտագործելով՝ դուք համաձայն եք ձեր տվյալների հավաքագրմանը, տեղափոխմանը, վերամշակմանը, պահպանմանը, բացահայտմանը և օգտագործմանը, ինչպես նկարագրված է այս գաղտնիության քաղաքականությունում: Դա նշանակում է շատ կարևոր է այս քաղաքականությունն ուշադիր ընթերցել։