Translations:Wikimedia Blog/Drafts/Teenagers in Armenia are introduced to Wikipedia by Wiki Camps/4/hy

From Meta, a Wikimedia project coordination wiki
Ձախից աջ, Լիլիթը, Մհերը և Սուսաննան Վիքիմեդիա Հայաստանում տեղի ունեցած և Վիքի Ճամբարին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Վիքիմեդիա Հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի նախկին դրամաշնորհից 2000 ԱՄՆ դոլար էր մնացել: Վիքիմեդիայում մտածում էին, թե ինչ նախագիծ կարելի է իրականացնել մնացած գումարով, երբ Վիքիմեդիա Հայաստանի նախագահի՝ Սուսաննա Մկրտչյանի մոտ հիանալի գաղափար ծագեց՝ կազմակերպել ճամբար 14-20 տարեկանների համար, ովքեր հաճելի միջավայրում միասնաբար կխմբագրեն Վիքիպեդիայում: «Երբ ես պատմեցի մեր Վիքի Ճամբարի փորձը, բոլորը շատ ոգևորվեցին», ասում է Սուսաննան, «նրանք ցանկություն հայտնեցին կազմակերպել նմանատիպ միջոցառումներ, որը իհարկե գովելի է, սակայն պետք է ուշադիր լինել երեխաների հետ աշխատելիս: Ես տատիկ եմ և գիտնական, մարդիկ վստահում էին ինձ իրենց երեխաներին: Ճամբարի ընթացքում անվտանգության պահպանումը ամենաառաջնայինն էր: Մենք վերահսկում էինք ճամբարի անցուդարձը և անվտանգության նկատառումներով փակում էինք ճամբարը երեկոյան ժամը 10-ին»: