Training modules/dashboard/slides/10806-about-sandboxes/hy

From Meta, a Wikimedia project coordination wiki
This page is a translated version of the page Training modules/dashboard/slides/10806-about-sandboxes and the translation is 100% complete.

Ավազարկղեր

«Ավազարկղը» Ձեր Վիքիի անձնական էջն է, որտեղ Դուք կարող եք փորձել խմբագրել, ծրագրել հոդվածներ, սևագրել հոդված կամ պարզապես փորձարկել: Սա արվում է առանց ազդելու Վիքիպեդիայի «հիմնական տարածքի» հոդվածի վրա, ինչը մենք անվանում ենք կենդանի հոդվածներ:

Մարդիկ կարող են տեսնել Ձեր ավազարկղը, ուստի կարևոր է, որ Ձեր տեղադրած բովանդակությունը չլինի այն, ինչը չեք ցանկանում, որ մարդիկ տեսնեն: Սա նաև նշանակում է, որ չպետք է պատճենեք և տեղադրեք այնտեղ այնպիսի բաներ, որոնք կարող են խախտել հեղինակային իրավունքի պահպանման կանոնները: Բայց, եթե ցանկանում եք սևագրել կամ ձևավորման փոփոխություններ փորձել, ավազարկղը հիանալի հարթակ է դրա համար:

Ձեր ավազարկղի մտնելու համար պարզապես մուտք գործելուց հետո սեղմեք «Սևագիր» հղմանը, որը կարող եք գտնել վերևի աջ մասում:

Բացել ավազարկղը և փորձել