Wikimedia Armenia Extraordinary General Assembly/Questions/2

From Meta, a Wikimedia project coordination wiki


Ունե՞ք որևէ հնարավոր շահերի բախում, որ կարող է խոչընդոտել Ձեր աշխատանքին Խորհրդում։

Հարց Վիքիմեդիա Հայաստանի հանրությունից
Արամ Սողոմոնյան (Sigma'am)
Չկա մի բան, որ կարող է խանգարել պարտականությունների կատարմանը։
Մարիամ Կարապետյան (MariamKarapetyan49)
Ոչ։
Արգամ Հակոբյան (Angel X)
Շահերի բախում առհասարակ չկան Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության որևէ անդամի հետ, յուրաքանչյուրի նկատմամբ ճիշտ մոտեցում ցուցաբերելու արդյունքում միշտ էլ կարելի է խուսափել բախումից և կենտրոնանալ միայն կազմակերպության բարգավաճման գործի վրա: Նախկինում եղել են խնդիրներ՝ կապված Հայերեն Վիքիպեդիայի խմբագրման հարցերի հետ, ինչի պատճառով արգելափակվել եմ, բայց բոլոր խնդիրները հարթվել են, և ցանկանում եմ նշել, որ պետք չէ Հայերեն Վիքիպեդիայում և Վիքիմեդիա Հայաստանում կատարված իրադարձությունները խառնել միմյանց, դրանք իրար հետ կապ չունեն և պետք է տարբերություն մտցնել դրանց մեջ:
Գարրի Դավթյան (Garry Davtyan)
Իմ կարծիքով ընդհանուր նպատակների ու գաղափարների շուրջ համախմբվող մարդկանց շրջանում չի կարող լինել որևէ շահերի բախում։
Տիգրան Զարգարյան (Tigranzarg)
Շահերի բախում չունեմ, բնույթովս էլ կոնֆլիկտներ չստեղծող այլ հակառակը՝ հարթող անձնավորություն եմ։
Դավիթ Մինասյան (Dminasyan)
Չունեմ:
Էլեն Հարությունյան (ElenHar)
Ոչ։
Գոհար Ղուլյան (Dahila26)
Չունեմ, կոնֆլիկտային անձնավորություն չեմ։