Wikimedia Armenia Extraordinary General Assembly
Appearance
| Վիքիմեդիա Հայաստանի արտահերթ համաժողով |
| Գլխավոր էջ |
| Ընտրության կարգ |
| Ժամանակացույց |
| Թեկնածուներ |
| Համակարգողներ |
| Արդյունքներ |
| Հարցեր |
Վիքիմեդիա հիմնադրամի Անդամագրման կոմիտեի (Affiliations Committee) պահանջով և Վիքիմեդիա Հայաստանի կանոնադրության 40.1 կետի համապատասխան անցկացվելու է արտահերթ համաժողով, որի նպատակն է Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի անդամների ընտրությունը։
Աշխատանքների ժամանակացույց
[edit]2021 թվականի նոյեմբերի 2-ին Վիքիմեդիա Հայաստանի անդամները պաշտոնական նամակով տեղեկացվել են, որ առաջիկայում անցկացվելու է արտահերթ համաժողով, որի օրակարգային հարցը լինելու է խորհրդի անդամների ընտրությունը։ Նամակում հղման տեսքով ներկայացվել է նաև Վիքիմեդիա Հայաստանի ու Վիքիմեդիա հիմնադրամի միջև տևական ժամանակ ընթացող բանակցությունների համառոտ նկարագիրն ու Հիմնադրամի կողմից ներկայացված 6 կետից կազմված խորհուրդները։
