Wikimedia Armenia Extraordinary General Assembly/Agenda
Appearance
Վիքիմեդիա Հայաստանի արտահերթ համաժողով |
Գլխավոր էջ |
Ընտրության կարգ |
Ժամանակացույց |
Թեկնածուներ |
Համակարգողներ |
Արդյունքներ |
Հարցեր |
- 19․11․2021 թվականին կազմակերպության անդամները էլեկտրոնային նամակով, ինչպես նաև տեղեկատվական այլ միջոցներով ծանուցվելու են արտահերթ համաժողովի անցկացման ձևաչափի, ժամկետների, օրակարգային հարցերի և այլ անհրաժեշտ տեղեկությունների մասին։
- 19․11․2021 թվականից մինչև 30․11․2021 թվականը ներառյալ ցանկացողները կարող են առաջադրել իրենց թեկնածությունը հաշվիչ հանձնաժողովի, արտահերթ համաժողովի նախագահողի և քարտուղարի, ինչպես նաև խորհրդի անդամի ընտրության համար։ Կազմակերպության անդամները կարող են իրենց հարցերն ուղղել թեկնածուների մետա հարթակի համապատասխան էջում։
- 01․12․2021 թվականին՝ ժամը 20։00-ին, կազմակերպության անդամների և առաջադրված թեկնածուների համար կազմակերպվելու է տեսազանգ, որի ժամանակ ցանկացողները կարող են ծանոթանալ թեկնածուների հետ, հարցեր տալ նրանց։ Հանդիպումից 1 օր առաջ տեսազանգի հղումը կուղարկվի մասնակիցներին։
- 01․12․2021 թվականին կազմակերպության անդամները էլեկտրոնային նամակով ծանուցվելու են արտահերթ համաժողովի 1-ին փուլի մեկնարկի, ձևաչափի, քվեարկության հարցերի մասին։
- 02․12․2021 թվականին՝ առավոտյան, 1-ին փուլի քվեարկության արդյունքները հրապարակվելու են մետա հարթակի Արդյունքներ էջում։
- 02․12․2021 թվականի առավոտյան կազմակերպության անդամները էլեկտրոնային նամակով ծանուցվելու են արտահերթ համաժողովի 2-րդ փուլի մեկնարկի, ձևաչափի, քվեարկության հարցերի մասին։
- 06․12․2021 թվականին արտահերթ համաժողովի ընդհանուր արդյունքները հրապարակվելու են մետա հարթակի Արդյունքներ էջում։