Jump to content

Wikimedia Armenia Extraordinary General Assembly/Voting

From Meta, a Wikimedia project coordination wiki
Վիքիմեդիա Հայաստանի արտահերթ համաժողով
Գլխավոր էջ
Ընտրության կարգ
Ժամանակացույց
Թեկնածուներ
Համակարգողներ
Արդյունքներ
Հարցեր

Ընտրության կարգ

[edit]

Վիքիմեդիա Հայաստանի արտահերթ համաժողովը հրավիրվել է կազմակերպության գործադիր մարմնի նախաձեռնությամբ՝ համաձայն կանոնադրության 6․4․ կետի 4-րդ ենթակետի։ Այն տեղի է ունենալու առցանց ձևաչափով դեկտեմբերի 2-ին և 3-ին։ Համաժողովի նպատակն է նոր խորհրդի ձևավորումը։

Արտահերթ համաժողովի օրակարգային հարցերն են՝

  1. օրակարգի հաստատում և ընտրության ձևաչափի որոշում,
  2. հաշվիչ հանձնաժողովի անդամների ընտրություն,
  3. արտահերթ համաժողովի նախագահողի և քարտուղարի ընտրություն,
  4. խորհրդի անդամների ընտրություն։

Արտահերթ համաժողովը տեղի է ունենալու առցանց և տևելու է դեկտեմբերի 2-ից 3-ը։

1-ին օրը կազմակերպության անդամների քվեարկությամբ որոշվելու է համաժողովի օրակարգի հաստատումը, ընտրության ձևաչափը (բաց կամ փակ), ընտրվելու են հաշվիչ հանձնաժողովի անդամները, արտահերթ համաժողովի նախագահողն ու քարտուղարը։ Թեկնածուները պետք է առաջադրվեն այս էջում։

2-րդ օրը կազմակերպության անդամների քվեարկությամբ ընտրվելու են խորհրդի անդամները։

Քվեարկության բաց լինելու դեպքում ընտրությունը կատարվելու է հետևյալ կերպ՝

Քվեարկության իրավունք ունեցող բոլոր անդամների պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկվելու է նամակ, որտեղ լինելու է քվեարկության համար նախատեսված Google Form-ի հղում։ Այդտեղ նշվելու են քվեարկության դրվող օրակարգային հարցերը։ Արտահերթ համաժողովի 1-ին օրվա ամփոփումից հետո արդյունքները բաց տեսքով հրապարակվելու են և հասանելի լինելու բոլորին։

Քվեարկության փակ լինելու դեպքում ընտրությունը կատարվելու է ElectionBuddy առցանց ծրագրով։

Արտահերթ համաժողովի 1-ին փուլի մեկնարկի և քվեարկության մասին կազմակերպության անդամները էլեկտրոնային նամակի տեսքով կստանան ծանուցում մեկնարկի նախօրդ օրը։ 2-րդ փուլի մեկնարկի և քվեարկության մասին կազմակերպության անդամները էլեկտրոնային նամակի տեսքով կստանան ծանուցում մեկնարկից առաջ՝ 1-ին փուլի արդյունքների ամփոփումից հետո։

1-ին փուլ՝ 2021 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 00։01-ից մինչև դեկտեմբերի 2-ը՝ ժամը 20։00-ը, տեղի է ունենալու օրակարգի հաստատում, քվեարկության ձևաչափի որոշում, հաշվիչ հանձնաժողովի անդամների ընտրություն (առավելագույնը՝ 3 հոգի), արտահերթ համաժողովի նախագահողի և քարտուղարի ընտրություն։

2-րդ փուլ՝ 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ ժամը 00։01-ից մինչև դեկտեմբերի 3-ը ժամը 23։59-ը տեղի է ունենալուԿազմակերպության խորհրդի անդամների ընտրություն։ Արտահերթ համաժողովի ավարտից հետո արդյունքները ամփոփվելու են, և հրապարակվելու են խորհրդի նոր անդամների անունները։