Wikimedia Armenia Extraordinary General Assembly/Questions/3

From Meta, a Wikimedia project coordination wiki


Տեղյա՞կ եք արդյոք Վիքիմեդիա Հայաստանի ներկա վիճակից։ Ինչպե՞ս կգնահատեք այն։ Նկարագրեք Ձեր կարծիքը իրավիճակի վերաբերյալ։

Հարց Վիքիմեդիա Հայաստանի հանրությունից
Արամ Սողոմոնյան (Sigma'am)
Տեղյակ եմ խնդիրներին այնքանով, որքանով ներկայացված է նամակում։ Կարծում եմ՝ դրանք լուրջ մեղադրանքներ են, որոնք պիտի օբյեկտիիվորեն քննվեն և լուծում ստանան։ Մտահոգիչ է փաստը, որ երբեմնի մեծ հեղինակություն ունեցող կազմակերպությունն այժմ ներքաշված է բազմաթիվ խնդիրների մեջ։
Մարիամ Կարապետյան (MariamKarapetyan49)
Որոշակիորեն տեղյակ եմ, քանի որ որպես կազմակերպության անդամ՝ բազմիցս հետաքրքրվել եմ կազմակերպության խնդիրներով և ստացել համապատասխան տեղեկատվություն։
Արգամ Հակոբյան (Angel X)
Շատ լավ տեղյակ եմ Վիքիմեդիա Հայաստանի ներկա վիճակից: Ներկայիս վիճակի վերաբերյալ նաև կարող եմ ավելացնել այն փաստը, որ ֆինանսավորման բացակայության և համավարակի պատճառով նկատվում է ակտիվ խմբագիրների և խմբագրումների նվազում, կարծում եմ դա կարելի է կապել Վիքիճամբարների և երկօրյակների բացակայության հետ: Իսկ առհասարակ կազմակերպությունը, իմ կարծիքով, նույնիսկ 100 %-ից ավելի է անում ողջ վիքիհարթակի զարգացման համար:
Գարրի Դավթյան (Garry Davtyan)
Որոշ չափով տեղյակ եմ հիմնադրամում առկա խնդիրների մասին։ Պարբերաբար ստացել եմ նամակների տեսքով տեղեկատվություն առկա ու ընթացիկ իրավիճակի մասին, ինքս հետաքրքրվել եմ առկա խնդիրներով և ստացել համապատասխան պարզաբանում։
Տիգրան Զարգարյան (Tigranzarg)
Որոշ չափով տեղյակ եմ առկա խնդիրների մասին։ Վիճակը կգնահատեմ միջին բարդության և շտկելի։ Նորաստեղծ խորհրդից կպահանջվի աշխատանք, կուտակված խնդիրները և ինչ-որ տեղ թյուրըմբռնումները հարթելու խնդրում։
Դավիթ Մինասյան (Dminasyan)
Տեղեկացված եմ որոշ չափով։ Առաջացած որոշ հարցեր ինձ մտահոգում են։ Առաջադրվելուց առաջ ծանոթացել եմ Վիքիմեդիա Հիմնադրամի խորհուրդներին և կարծում եմ համատեղ աշխատանքի արդյունքում մենք կկարողանանք լուծել բոլոր խնդիրները։
Էլեն Հարությունյան (ElenHar)
Որոշ չափով տեղեկացված եմ առկա խնդիրների վերաբերյալ։ Ինքս բազմիցս հետաքրքրվել եմ և փորձել եմ ինչ-որ չափով օգտակար լինել խնդիրների լուծման գործում։
Գոհար Ղուլյան (Dahila26)
Ընդհանուր առմամբ տեղյակ եմ։ Ստեղծված իրավիճակն ինձ համար մտահոգիչ է և պետք է շատ ջանքեր գործադրել, որպեսզի այն հաղթահարվի։