Wikimedia Armenia Extraordinary General Assembly/Questions/4

From Meta, a Wikimedia project coordination wiki


Առաջնահերթությունները Ձեր պաշտոնավարման ընթացքում: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել Վիքիմեդիա Հայաստանի խնդիրները լուծելու համար։

Հարց Վիքիմեդիա Հայաստանի հանրությունից
Արամ Սողոմոնյան (Sigma'am)
Առաջնային է հիմնադրամի հետ հարաբերությունների շտկումը։ Պետք է ներգրավել բոլոր շահագրգիռ ու կարող ուժերին, համախմբել ջանքերն ու հասնել ցանկալի վերջնարդյունքի։
Մարիամ Կարապետյան (MariamKarapetyan49)
Վիքիմեդիա հիմնադրամի կողմից բարձրաձայնած խնդիրների լուծում, կազմակերպության ներքին աուդիտի նախաձեռնում, կազմակերպության անդամների հետ անմիջական կապի ստեղծում, ինովացիոն գաղափարների ներդրում և իրագործում (գիտակրթական ոլորտի շրջանակում)։
Արգամ Հակոբյան (Angel X)
Կարծում եմ, որ հիմնադրամից զատ պետք է այլ հովանավորներ էլ գտնել: Հետո արդեն պետք է շատացնել Հայաստանում վիքիակումբների քանակը, ամենակարևոր աշխատանքը կատարում են ակումբի համակարգողները և ակումբները, քանի որ խմբագիրների զգալի մասը հենց ակումբներից է: Պետք է Վիքիպեդիան ներառել համալսարանների որոշ բաժիններում որպես պարտադիր առարկա և դպրոցներում օգտագործել նախկինում արդեն կյանքի կոչված «Վիքիդասարանների» գաղափարը, ինչը լավ արդյունքի է հանգեցրել և այդ մասին խոսում են փաստերը:
Գարրի Դավթյան (Garry Davtyan)
Առաջնեհրթությունը համարում եմ շարժման ու գաղափարի զանգվածային տարածումն ու դրան միտված միջոցառումների կազմակերպումը։ Խնդիրները կարելի է լուծել առկա ու պոտենցիալ ներգրավվող ռեսուրսների ճիշտ բաշխմամբ, կարող ու նախաձեռնող ուժերի ներգրավմամբ։
Տիգրան Զարգարյան (Tigranzarg)
Առաջնություններից առաջինը կլինի քննարկումներ անդամների հետ, /առցանց կամ դեմ-առ-դեմ/, հասկանալու համար ծագած խնդիրների բնույթը և առկա դժգոհությունների պատճառները։ Հավաքված կարծիքների համակարգում, վերլուծություն, և քննարկումներ Խորհրդի անդամների հետ։ Մեկ այլ առաջնոթյուն կլինի համագործակցության սերտացում Վիքիմեդիա հիմնադրամի հետ, իրենց հետ քննարկումներ առկա դժգոհությունների և թյուրըմբռնումների պատճառները հասկանալու համար։ Եթե կարիքը լինի, անդամների հետ "ուղեղային գրոհի" տեսքով լրացուցիչ քննարկումների անցկացում։ Կարևորը որ արդյունքում շահի ընդհանուր գործը, հարթվեն խնդիրները, ունենանք կայուն զարգացման ծրագիր։
Դավիթ Մինասյան (Dminasyan)
Կարծում եմ առաջնահերթությունը թիմային մեծ աշխատանք կատարելն է։ Առաջին քայլս լինելու է առաջացած խնդիրների պատճառը հասկանալը, որից հետո ըստ հերթականության առաջացած խնդիրների լուծումը։
Էլեն Հարությունյան (ElenHar)
Խնդիրների բազմակողմանի վերծանում, ըստ անհրաժեշտության համապատասխան քայլերի ձեռնարկում, Վիքիմեդիա հիմնադրամի հետ ակտիվ կապի պահպանում և համագործակցություն կազմակերպության անդամների հետ։
Գոհար Ղուլյան (Dahila26)
Առաջնային է բոլոր կողմերի հետ բարիադրացիական հարաբերությունների հաստատումը և թիմային աշխատանքի միջոցով խնդիրների լուծումը։ Նախկին արդյունավետ ծրագրերի վերականգնում, կազմակերպությունում աշխատանքների ճիշտ բաշխում, նոր գաղափարների իրագործում։