Wikimedia Armenia Extraordinary General Assembly/Questions/6

From Meta, a Wikimedia project coordination wiki


Կառավարման, առաջնորդության ինչպիսի՞ փորձ ունեք։

Հարց Վիքիմեդիա Հայաստանի հանրությունից
Արամ Սողոմոնյան (Sigma'am)
Այժմ հանրակրթական դպրոցի փոխտնօրեն եմ։
Մարիամ Կարապետյան (MariamKarapetyan49)
Դասավանդում եմ բարձրագույն ուսումնական հաստատությունում, ղեկավարում գիտահետազոտական, գործնական աշխատանքներ։ Կազմակերպել և իրականացրել եմ ձեռնարկատիրության և գաղափարաստեղծման թեմայով դասընթացներ և աշխատաժողովներ, որին մասնակցել են հարյուրավոր ուսանողներ։ Զբաղվում եմ նաև մենթորությամբ, որի շրջանակում իմ առաջնորդած խումբը ճանաչվել է Հայաստանի լավագույն թիմ և մասնակցել գաղափարների միջազգային մրցույթների։
Արգամ Հակոբյան (Angel X)
Կառավարման ոլորտում փորձի բազմազանության մասին կարող են խոսել փաստերը: Դպրոցի աշխորհրդի ղեկավարից սկսած մինչև Մարքեթինգի ոլորտի աշխատակիցների ղեկավարում և մի քանի սեփական կամավորական խմբակների կառավարում: Նշելու ենթականերից ամենամեծերից կարելի է համարել իմ կամավորական խմբակների ներդրումը համայնքների զարգացման մեջ, որոնք դեռ շարունակվում են: Նաև Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի խմբագրման նյութերի կիրառումը տարբեր ՀԿ-ների հետ:
Գարրի Դավթյան (Garry Davtyan)
Աշխատելով բժշկական ոլորտում, մասնավորապես ռեանիմացիոն բաժանմունքում, գործ ունենալով զուգահեռաբար մեծ քանակությամբ ու ծանր հիվանդագին վիճակում գտնվող բուժառուների հետ կազմակերպչական ու արագ կողմնորոշման ունակությունները ամեն օր անհրաժեշտ են իմ աշխատանքի բնույթից ելնելով։ Ուսանողական տարիներին, մասնակցելով բանավիճային ու ինտելեկտուալ խաղերի մրցաշարներին, հանդես եմ եկել որպես թիմի ղեկավար։
Տիգրան Զարգարյան (Tigranzarg)
Եղել եմ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն /2006-2011 թթ․/, նշանակվել եմ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն /2011-2019 թթ․/, պաշտտոնը լքել եմ թոշակային տարիքի պատճառով համաձայն ՊՈԱԿ-ի օրենքի։ Այս պահին շարունակում եմ կառավարման ակտիվ գործունեությունս որպես ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար։ Հանդիսացել եմ մի շարք միջազգային խոշոր ծրագրերի ղեկավար կամ համակարգող։ Միջազգային գիտա-կրթական կենտրոնում "Գրադարանային-տեղեկատվական աղբյուրենր" ամբիոնի հիմնադիրն եմ և վարիչն եմ։
Դավիթ Մինասյան (Dminasyan)
Ղեկավարել եմ ինֆորմատիկայի ամբիոն տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կենտրոն, այժմ համակարգում եմ դպրոցականների առարկայական օլիմպիադաների աշխատանքները և այլն։
Էլեն Հարությունյան (ElenHar)
Կազմակերպել եմ մի շարք միջազգային կոնֆերանսներ ՀՀ-ում։ Ունեմ կառավարման, արագ կողմնորոշման և կազմակերպչական հմտություններ, որոնք ձեռք եմ բերել մի շարք հասարակական, մշակութային և մասնագիտական գործունեությունների արդյունքում։
Գոհար Ղուլյան (Dahila26)
Սովորում եմ հանրային կառավարում մասնագիտությամբ և կառավարման ոլորտում ունեցած գիտելիքները ունեն մասնագիտական հիմք։