25․11․2022 թվականին կազմակերպության անդամները էլեկտրոնային նամակով, ինչպես նաև տեղեկատվական այլ միջոցներով ծանուցվելու են արտահերթ համաժողովի անցկացման ձևաչափի, ժամկետների, օրակարգային հարցերի և այլ անհրաժեշտ տեղեկությունների մասին։
25․11․2022 թվականից մինչև 09․12․20212 թվականը ներառյալ՝ ցանկացողները կարող են առցանց տարբերակով և առկա՝ Համաժողովի ժամանակ, առաջադրել իրենց թեկնածությունը հաշվիչ հանձնաժողովի, համաժողովի նախագահողի և քարտուղարի, ինչպես նաև Կազմակերպության Խորհրդի անդամների ընտրության համար։ Կազմակերպության անդամները կարող են իրենց հարցերն ուղղել թեկնածուներին Մետա հարթակի համապատասխան էջում կամ Համաժողովի ժամանակ։
10․12․2022 թվականին համաժողովի ընդհանուր արդյունքները հրապարակվելու են Մետա հարթակի Արդյունքներ էջում։