Wikimedia Armenia General Assembly, December 2022/Board member candidates
Appearance
Վիքիմեդիա Հայաստանի համաժողով, December 2022 |
Գլխավոր էջ |
Ընտրության կարգ |
Ժամանակացույց |
Խորհրդի անդամների թեկնածուներ |
Արդյունքներ |
Հարցեր |
Էջը նախատեսված է Վիքիմեդիա Հայաստանի Խորհրդի անդամության ընտրության թեկնածուների առաջադրման համար։ Թեկնածուները պետք է լրացնեն Թեկնածուներ ենթաբաժնի կաղապարները ըստ ստորև ներկայացված օրինակի։
Օրինակ
[edit]{{Wikimedia Armenia General Assembly/elections candidate | անուն = Պողոս Պողոսյան | username = Մասնակից21 | image = Example.jpg | տարիք = 21 | բնակավայր = Երևան | լեզուներ = hy, en-5, ru-2 | վիքիխմբագիր է = 2014 | ակտիվ Վիքինախագծեր = hywiki, commons, ruwiktionary | հակիրճ կենսագրական = համառոտ տեքստ | Վիքի կենսագրություն = համառոտ տեքստ }}
Թեկնածուներ
[edit]
Кудуг (talk • meta edits • global user summary • CA)
Թեկնածուի տվյալներ |
| |
---|---|---|
Հակիրճ կենսագրական | Ավարտել եմ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջը (մասնագիտացում՝ հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր, որակավորում՝ դիպլոմ 2012-2016 թթ.), ՇՊՀ, սոցիալական գիտությունների և իրավունքների ֆակուլտետ (մասնագիտացում՝ հոգեբանություն, որակավորում՝ դիպլոմ): Աշխատանք՝ «ՑԱՅԳ» հեռուստաընկերություն՝ եթերի օպերատոր (2018 հունիս - 2019 նոյեմբեր)։ Վիքիմեդիա Հայաստան, Գյումրու վիքիակումբի համակարգող (2019 սեպտեմբեր - 2021 փետրվար)։ Հայկական Կարիտաս՝ անիմատոր (դասընթացավար) (2019 սեպտեմբեր - այժմ)։ Կամավորություն՝ Հայերեն վիքիպեդիայի խմբագիր (2015 - այժմ)։ «ԿԱԶԱ» հիմնադրամ, ակումբավար (2015-2016): «Հայկական Կարիտաս» ԲՀԿ` անիմատոր («ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագիր)։ | |
Վիքի կենսագրություն | Հայերեն վիքիպեդիայի խմբագիր եմ 2015 թվականից։ Կատարել եմ 3300 և ավելի խմբագրումներ ստեղծելով 500-ից ավել էջեր։ 2017 թվականին մասնակցել եմ «Կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրների համաժողով»-ին, որպես «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի անդամ, վայր՝ Վարշավա, Լեհաստան։ Մասնակցել եմ մի շարք վիքիճամբարների և որպես մասնակից և որպես վիքիօգնական հանդիսանալով մենթոր մի շարք խմբագիրների համար ինչպես տարատեսակ նախագծերի ընթացքում այնպես էլ դրանցից հետո։ 2019 թվականին ստանձնել եմ Գյումրու վիքիակումբի (Խրիմյան Հայրիկ 46) համակարգողի պաշտոնը, որի ընթացքում ակումբը ունեցել է 20 և ավելի մասնակիցներ ինչպես «Վիքիպեդիա» (որտեղ ստեղծվել է ավելի քան 6 մլն բայթ) այնպես էլ «Վիքիդարան» նախագծերում: Վերջին օրերին նաև ակտիվ աշխատանք է տարվում Գյումրու մի շարք դպրոցներում վիքիակումբներ ստեղծելու գաղափարս։ |
Աշոտ Գաբրիելյան (Գաբրիելյան Աշոտ)
[edit]Գաբրիելյան Աշոտ (talk • meta edits • global user summary • CA)
Թեկնածուի տվյալներ |
| |
---|---|---|
Հակիրճ կենսագրական | 2007-ին ավարտել եմ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, նույն թվականին ընդունվել եմ Հայաստանի գրողների միության շարքերը: Հեղինակ եմ չորս բանաստեղծական ժողովածուների: Արժանացել եմ տեղական և միջազգային գրական մրցանակների, թարգմանվել տասից ավելի լեզուներով: 2011-19 թթ. աշխատել եմ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի Սփյուռքահայ գրականության բաժնում: 2016-18 թթ. եղել եմ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը: Մինչ այդ խմբագիր եմ եղել մի շարք հրատարակչություններում և պարբերականներում: Դասավանդել եմ Հայաստանի Մխիթարյան կենտրոնում և Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական վարժարանում, արժանացել ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալի: Այժմ «Դարակ» հրատարակչության և «Մաշտոց» հրատարակչական հիմնադրամի տնօրենն եմ: | |
Վիքի կենսագրություն | Վիքիխմբագիր եմ 2009 թվականից: Սկզբում ներկայացել եմ Ashot Gabrielyan մասնակցային հաշվով, ապա Գաբրիելյան Աշոտ մասնակցային հաշվով: Միայն հայերեն Վիքիպեդիայում կատարել եմ գրեթե 30.000 խմբագրում և ստեղծել 3.000-ից ավելի հոդվածներ: Հետաքրքրվածությունս մեծ է նաև հայերեն Վիքիդարանի առաջխաղացման համար: 2009-ից մինչ օրս փորձել եմ օգտակար լինել հայերեն տարբեր վիքինախագծերի անընդհատական զարգացմանը: |
Դավթյան Գարրի (Garry Davtyan)
[edit]Garry Davtyan (talk • meta edits • global user summary • CA)
Թեկնածուի տվյալներ | [[File:|thumb|220x220px|]]
| |
---|---|---|
Հակիրճ կենսագրական | 2021 թ ավարտել եմ ԵՊԲՀ-ի բուժական ֆակուլտետը և նույն տարում ընդունվել կլինիկական օրդինատուրա՝ անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ։ Այժմ համատեղում եմ բժշկի աշխատանքը և ուսումը որպես օրդինատոր Էրեբունի ԲԿ-ում։ Բացի հիմնական մասնագիտությունից ակտիվորեն մասնակցել եմ տարատեսակ կրթական ծրագրերին և կոնտենտի ստեղծման, համալսարանում՝ որպես ՈՒԽ ուսումնամեթոդական հանձնաժողովի անդամ, իսկ Khan Academy Armenia-ում աշխատել եմ որպես կենսաբանության և քիմիայի ուսումնական հոդվածների և տեսանյութերի խմբագիր։ | |
Վիքի կենսագրություն | Հայկական Վիքիպեդիային միացել եմ 2019թ․ ՎիքիԲժիշկ ծրագրի շրջանակներում։ Մասնակցել եմ Վիքիճամբար 2020թ-ին, Քովիդ-19 պանդեմիայի ընթացքում ակտիվորեն խմբագրել բժշկական հոդվածներ։ 2020թ․ արժանացել եմ տարվա վիքիբժիշկ մրցանակի։ 2021թ․ ընտրվել եմ որպես Վիքիմեդիա խորհրդի անդամ և եղել խորհրդի քարտուղար շուրջ մեկ տարի։ |
O'micron (talk • meta edits • global user summary • CA)
Թեկնածուի տվյալներ |
| |
---|---|---|
Հակիրճ կենսագրական | 2019 թվականին ավարտել եմ Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջը։ Ներկայումս սովորում եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ավարտական տարում՝ «միջազգային հանրային իրավունք» մասնագիտացմամբ։ 2020 թվականից հանդիսանում եմ ԵՊՀ ԻՖ ուսանողական գիտական ընկերության անդամ։ 2022 թվականի հոկտեմբերի 28-ին ավարտել եմ Թեոդոր Հոյսի անվան Առաջնորդության միջազգային ակադեմիայի «Տեղական ինքնակառավարում և քաղաքացիների մասնակցություն» ծրագիրը։ Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակի մաս են կազմում միջազգային մարդասիրական իրավունքը, դելիկտային իրավունքը և սնանկության ինստիտուտը։
Աշխատում եմ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունում որպես իրավաբան-հետազոտող։ | |
Վիքի կենսագրություն | Հայերեն Վիքիպեդիայում խմբագրում եմ 2014 թվականից։ Մասնակցել, նախաձեռնել և աջակցել եմ մի շարք վիքի-նախագծերի և խմբագրաթոների իրականացմանը։ Հանդիսանում եմ շուրջ 2,896 հոդվածների (այդ թվում՝ 2 «տարվա լավագույն հոդված») և 41,703 խմբագրումների հեղինակ։ Մասնակցել եմ «Վիքիմեդիա Հայաստան»-ի կազմակերպած մի շարք ճամբարների, խմբագրաթոների։ 2016 թվականին մասնակցել եմ Արևմտահայերեն վիքիպեդիայի վիքիճամբարին Ֆրանսիայում։ 2019 թվականից՝ «Վիքիմեդիա Հայաստան» ԳԿ ՀԿ անդամ, մինչև 2022 թվականը՝ վերստուգիչ հանձնաժողովի քարտուղար։ |
Սողոմոն Մաթևոսյան (Soghomon Matevosyan)
[edit]Soghomon Matevosyan (talk • meta edits • global user summary • CA)
Թեկնածուի տվյալներ |
| |
---|---|---|
Հակիրճ կենսագրական | 2010 թվականին ավարտել եմ ԵՊՀ-ն՝ Դեղագործական քիմիա բաժինը: 2012-2013 թվականներին աշխատել եմ ՀՀ ԱԻՆ-ում՝ Նախարարի արձանագրային և վերահսկողության բաժնում: 2014 թվականից մինչ այսօր աշխատում եմ Միասնական սոցիալական ծառայությունում՝ որպես գնումների համակարգող: | |
Վիքի կենսագրություն | Խմբագրում եմ 2015 թվականից հիմնականում ՀՀ պատմամշակութային հուշակոթողների վերաբերյալ: Ներբեռնել եմ 52624 լուսանկար, ստեղծել եմ 852 հոդված: 2019 թվականից՝ «Վիքիմեդիա Հայաստան» ԳԿ ՀԿ անդամ: |
ElenHar (talk • meta edits • global user summary • CA)
Թեկնածուի տվյալներ |
| |
---|---|---|
Հակիրճ կենսագրական | Ծնվել եմ Երևան քաղաքում, 2014 թվականին ընդունվել եմ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը։ 2020-ին ավարտել եմ ԲՈՒՀ-ը և ընդունվել կլինիկական օրդինատուրա՝ մանկաբարձություն-գինեկոլոգիա մասնագիտությամբ։ Այժմ աշխատում եմ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում՝ որպես բժիշկ-օրդինատոր։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել եմ մի շարք գիտական կոնֆերանսների, հետազոտությունների, ներկայացրել եմ զեկույցներ, տպագրվել գիտական ամսագրերում։ 2017 թվականից ամեն տարի մասնակցել եմ Սիսայդ Ստարտափ Սամմիթին՝ որպես թիմի ղեկավար (Team-leader): 2020 թվականի ապրիլից կամավոր կերպով ներգրավվել եմ Քովիդ-19-ի դեմ պայքարի աշխատանքներում։ | |
Վիքի կենսագրություն | 2018 թվականից հանդիսանում եմ Հայերեն Վիքիպեդիայի խմբագիր և մասնավորապես թարգմանում, խմբագրում և լրացնում եմ բժշկական հոդվածներ։ Մասնակցություն եմ ունեցել Վիքիմեդիա Հայաստանի բազմաթիվ նախագծերի, որոնցից են՝ Վիքին սիրում է գիտությունը եռօրյակները, Վիքիբժիշկ նախագիծը, բազում Վիքիճամբարները, Վիքին սիրում է հուշարձանները։ Վիքիճամբարներին մասնակցել եմ թե՛ որպես խմբագիր, և թե՛ որպես ջոկատավար։ |
Արևիկ Ոսկանյան (Արևիկ Ոսկանյան)
[edit]Արևիկ Ոսկանյան (talk • meta edits • global user summary • CA)
Թեկնածուի տվյալներ |
| |
---|---|---|
Հակիրճ կենսագրական | 2014 թվականին ավարտել եմ Վանաձորի պետական համալսարանը։ 2015 թվականից աշխատում եմ Լեռնապատի միջնակարգ դպրոցում որպես դասվար։ | |
Վիքի կենսագրություն | Հայերեն Վիքիպեդիայում խմբագրում եմ 2014 թվականից։ Մասնակցել են Վիքիմեդիա Հայաստանի կազմակերպած տարբեր նախագծերի, այդ թվում՝ Վիքիճամբարների (որպես վիքիօգնական), Վիքիպեդիայի առցանց դասընթացին, որի ընթացքում ուսուցիչներին սովորեցրել եմ խմբագրել վիքինախագծերում։ Վիքիմեդիա Հայաստանի անդամ եմ 2019 թվականից։ |