Training modules/dashboard/slides/10305-wikipedia-is-free/hy
Երրորդ
Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ նախագիծ է, որը յուրաքանչյուր ոք կարող է խմբագրել, օգտագործել, փոփոխել և տարածել:
Վիքիպեդիայում ամեն ինչ ազատ է: Այսպիսով, երբ տեղեկատվություն եք գրում Վիքիպեդիայում, պետք է համոզվեք, որ դրա ազատ հրապարակումը ճիշտ քայլ է:
Հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերը Վիքիպեդիայում պատճենելը և տեղադրելը գրագողություն է: Դուք պետք է փաստերը վերագրեք հուսալի աղբյուրներին, բայց պետք է շարադրեք Ձեր սեփական բառերով:
Կարևոր է նաև խուսափել «մոտ գրագողությունից»: Սա այն դեպքն է, երբ Դուք վերցնում եք մեկ այլ անձի բառերը և աննշան փոփոխություններ կատարում նրա բառերի ընտրության մեջ՝ միևնույն ժամանակ պահպանելով նրա գրելաոճի ընդհանուր կառուցվածքը:
Հավասարությունը պահելը սկզբում կարող է բարդ լինել: Լավագույն տարբերակը` համոզվել, որ իսկապես հասկանում եք Ձեր ավելացրած նյութը: Մտածեք դրա մասին, վերաձևակերպեք այն չեզոք տեսանկյունից և ապա ավելացրեք (մեջբերելով բնօրինակ աղբյուրը):