Wikimedia Armenia/hy
- CH Wikimedia CH
- GB Wikimedia UK
- KR 위키미디어 한국
- RU Викимедиа РУ
- US-NYC Wikimedia New York City
- CAT Amical Wikimedia
- ESP-WE Wikiesfera Grupo de Usuarixs
- H-GAPS H-GAPS User Group
- MK-SK Shared Knowledge
- NGA-HA Hausa Wikimedians User Group
- NGA-IG Igbo Wikimedians User Group
- RU-Don Don Wikimedians User Group
- US-NE New England Wikimedians
- WJ WikiJournal
- WK? Whose Knowledge?
Վիքիմեդիա Հայաստանը հասարակական կազմակերպություն է, որ հիմնադրվել է որպես Վիքիմեդիա Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ: Կազմակերպությունը նպատակ է հետապնդելու խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում և տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը։
Ստորև կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ կազմակերպության նպատակներին և ծրագրերին, նաև տեղեկանալ, թե ինչպես կարող եք անդամակցել Վիքմեդիա Հայաստանին կամ մասնակցել նրա կողմից կազմակերպվող ծրագրերին։
Վիքիմեդիա Հայաստանը սերտորեն համագործակցելու այլ հասարակական կազմակերպությունների, մասնավորապես կրթական հաստատությունների հետ։ Նրա նպատակն է աջակցել, ներգրավել և համախմբել վիքի միջավայրում համագործակցել ցանկանցող բոլոր անհատներին։
Ովքե՞ր[edit]
Նախաձեռնող խմբի մեծ մասը կազմում են հայերեն վիքի-համայնքի մի շարք անդամներ, մյուս՝ ավելի փոքր մասը մարդիկ են, ովքեր ակտիվ վիքի-խմբագրողներ չեն, սակայն ցանկանում են իրենց ընդունակություններով և միջոցներով նպատաստել Վիքիմեդիա Հայաստանի նպատակների իրագործմանը։
Նախաձեռնման աշխատանքների համակարգողն է Սուսաննա Մկտրչյանը: Մյուս մասնակիցների անունները կարելի է տեսնել ստորև՝ «Հետաքրքրվողներ» բաժնում։
Ի՞նչ ենք մենք ուզում[edit]

- «Պատկերացրու աշխարհը, որտեղ մարդկության ողջ գիտելիքները հասանելի են յուրաքանչյուրին»[1]
Սա Վիքիմեդիա Հիմնադրամի տեսլականն է, որն ընկած է բոլոր վիքիմեդիա նախագծերի (Վիքիպեդիա, Վիքիդարան, Վիքիպահեստ․․․) հիմքում։ Վիքիմեդիա Հայաստանն ունի նույն տեսլականը և ցանկանում է, որ մարդկության ողջ գիտելիքները հասանելի լինեն մասնավորապես հայոց լեզվով, Հայաստանում և ողջ աշխարհում։
Ծրագրեր[edit]
Վիքիմեդիա Հայաստանն իր հետապնդած նպատակներին հասնելու համար իրականացնելու է տարբեր նախագծեր և ծրագրեր, մասնավորապես՝
- ազատ գիտելիքի և ազատ բովանդակության գաղափարի հանրայնացում (գրքույկների տպագրում և տարածում, օնլայն տեղեկատվություն, սոցիալական գործիքների օգտագործում․․․)
- հասարակության լայն շրջաններում վիքիմեդիա նախագծերի ճանաչվածության բարձրացում
- կոնֆերանսների, սեմինարների, վորքշոփերի և հաքաթոնների կազմակերպում
- համագործակցություն կրթական հաստատությունների հետ՝ վիքիմեդիա նախագծերը կրթական գործընթացի մեջ ներառելու նպատակով[2]
- առաջարկեք ինքներդ (տես ստորև)
Առաջիկա անելիքներ[edit]
- Վիքիմեդիա Հայաստանի հիմնադրում
- Գրանտների ձևակերպում և միջոցների հայթայթում
- Հանրագիտարանների նյութերի վիկիֆիկացման և Վիքիպեդիայում մուտքագրման կազմակերպում
- Լրագրողների համար սեմինարի կազմակերպում
- Վիքիկոնֆերանս 2013
- Հունվարի 15 Վիքիպեդիայի օրվա և Ամանորյա միջոցառում
- “Բարի Գալուստ Վիքիպեդիայի” հաջորդ գրքույկների թարգմանություն և տպագրում
Միացի՜ր[edit]
Վիքիմեդիա Հայաստանի անդամ կարող է դառնալ յուրաքանչուր ոք, ով․
- ունի հետաքրքիր ծրագրեր կամ գաղափարներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կնպաստեն Վիքիմեդիա նախագծերի զարգացմանը
- պատրաստ է կամավորական աշխատանքով, գիտելիքներով և/կամ միջոցներով մասնակցել Վիքիմեդիա Հայաստանի ծրագրերի իրագործմանը
- ցանկություն ունի համագործակցել Վիքիմեդիա Հայաստանի մյուս անդամների հետ։
Եթե դուք հետաքրքրված եք և/կամ ցանկանում եք անդամակցել Վիքիմեդիա Հայաստանին, ներքևում գրանցեք ձեր անունը կամ վիքի-ծածկանունը (եթե գրանցված եք նախագծում)․
People interested / Հետաքրքրվողներ[edit]
- Lilit Oh
- SusikMkr
- Xelgen
- Vacio
- Chaojoker
- Beko
- Vahagn34
- Mishukdero
- Armatura
- ERJANIK
- Teak
- Գաբրիելյան Աշոտ (talk) 16:01, 14 September 2012 (UTC)
- Ahaik
- Arman musikyan (talk) 11:18, 30 October 2012 (UTC)
- MHamlet
- Armen Mirzoyan
- Lgrigoryan (talk) 08:57, 8 November 2012 (UTC)
- Rob
- Lilitik22
- Թաթուլ
- Karscout
- Pandukht
- Bagemin
- Helen
- Gor Minasyan
- Artureganyan
Ինչ չէ[edit]
Վիքիմեդիա Հայաստանը չի ներկայացնելու Հայերեն Վիքիպեդիան կամ Վիքիմեդիա նախագծերից որևէ մեկը։ Այն լիազորված չի լինելու ներկայացնելու հայերեն վիքի-համայնքին։ Վիքիմեդիա Հայաստանը պարզապես նպատակ ունի խթանել թե՜ Հայերեն Վիքիպեդիայի, թե մյուս նախագծերի զարգացումը։
Կանոնադրություն[edit]
Վիքիմեդիա նախագծեր[edit]
Արտաքին հղում[edit]
