Wikimedia Armenia/hy

From Meta, a Wikimedia project coordination wiki
Other languages:




Վիքիմեդիա Հայաստանը հասարակական կազմակերպություն է, որ հիմնադրվել է որպես Վիքիմեդիա Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ: Կազմակերպությունը նպատակ է հետապնդելու խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում և տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը։

Ստորև կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ կազմակերպության նպատակներին և ծրագրերին, նաև տեղեկանալ, թե ինչպես կարող եք անդամակցել Վիքմեդիա Հայաստանին կամ մասնակցել նրա կողմից կազմակերպվող ծրագրերին։

Վիքիմեդիա Հայաստանը սերտորեն համագործակցելու այլ հասարակական կազմակերպությունների, մասնավորապես կրթական հաստատությունների հետ։ Նրա նպատակն է աջակցել, ներգրավել և համախմբել վիքի միջավայրում համագործակցել ցանկանցող բոլոր անհատներին։

Ովքե՞ր[edit]

Նախաձեռնող խմբի մեծ մասը կազմում են հայերեն վիքի-համայնքի մի շարք անդամներ, մյուս՝ ավելի փոքր մասը մարդիկ են, ովքեր ակտիվ վիքի-խմբագրողներ չեն, սակայն ցանկանում են իրենց ընդունակություններով և միջոցներով նպատաստել Վիքիմեդիա Հայաստանի նպատակների իրագործմանը։

Նախաձեռնման աշխատանքների համակարգողն է Սուսաննա Մկտրչյանը: Մյուս մասնակիցների անունները կարելի է տեսնել ստորև՝ «Հետաքրքրվողներ» բաժնում։

Ի՞նչ ենք մենք ուզում[edit]

Վիքիմեդիա Հայաստանի նպատակն է տարբեր միջոցառումներ կազմակերպելով՝ տարածել ազատ գիտելիքի գաղափարը (լուսանկարում՝ հաքաթոն Երևանում, 2011 թ․)
«Պատկերացրու աշխարհը, որտեղ մարդկության ողջ գիտելիքները հասանելի են յուրաքանչյուրին»[1]

Սա Վիքիմեդիա Հիմնադրամի տեսլականն է, որն ընկած է բոլոր վիքիմեդիա նախագծերի (Վիքիպեդիա, Վիքիդարան, Վիքիպահեստ․․․) հիմքում։ Վիքիմեդիա Հայաստանն ունի նույն տեսլականը և ցանկանում է, որ մարդկության ողջ գիտելիքները հասանելի լինեն մասնավորապես հայոց լեզվով, Հայաստանում և ողջ աշխարհում։

Ծրագրեր[edit]

Վիքիմեդիա Հայաստանն իր հետապնդած նպատակներին հասնելու համար իրականացնելու է տարբեր նախագծեր և ծրագրեր, մասնավորապես՝

  • ազատ գիտելիքի և ազատ բովանդակության գաղափարի հանրայնացում (գրքույկների տպագրում և տարածում, օնլայն տեղեկատվություն, սոցիալական գործիքների օգտագործում․․․)
  • հասարակության լայն շրջաններում վիքիմեդիա նախագծերի ճանաչվածության բարձրացում
  • կոնֆերանսների, սեմինարների, վորքշոփերի և հաքաթոնների կազմակերպում
  • համագործակցություն կրթական հաստատությունների հետ՝ վիքիմեդիա նախագծերը կրթական գործընթացի մեջ ներառելու նպատակով[2]
  • առաջարկեք ինքներդ (տես ստորև)

Առաջիկա անելիքներ[edit]

  1. Վիքիմեդիա Հայաստանի հիմնադրում Green tickY
  2. Գրանտների ձևակերպում և միջոցների հայթայթում
  3. Հանրագիտարանների նյութերի վիկիֆիկացման և Վիքիպեդիայում մուտքագրման կազմակերպումGreen tickY
  4. Լրագրողների համար սեմինարի կազմակերպումGreen tickY
  5. Վիքիկոնֆերանս 2013Green tickY
    1. Վիքիկոնֆերանս 2013-ի կազմակերպչական խմբի ձևավորումGreen tickY
  6. Հունվարի 15 Վիքիպեդիայի օրվա և Ամանորյա միջոցառում
  7. “Բարի Գալուստ Վիքիպեդիայի” հաջորդ գրքույկների թարգմանություն և տպագրում

Միացի՜ր[edit]

Վիքիմեդիա Հայաստանի անդամ կարող է դառնալ յուրաքանչուր ոք, ով․

  • ունի հետաքրքիր ծրագրեր կամ գաղափարներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կնպաստեն Վիքիմեդիա նախագծերի զարգացմանը
  • պատրաստ է կամավորական աշխատանքով, գիտելիքներով և/կամ միջոցներով մասնակցել Վիքիմեդիա Հայաստանի ծրագրերի իրագործմանը
  • ցանկություն ունի համագործակցել Վիքիմեդիա Հայաստանի մյուս անդամների հետ։

Եթե դուք հետաքրքրված եք և/կամ ցանկանում եք անդամակցել Վիքիմեդիա Հայաստանին, ներքևում գրանցեք ձեր անունը կամ վիքի-ծածկանունը (եթե գրանցված եք նախագծում)․

People interested / Հետաքրքրվողներ[edit]


Ինչ չէ[edit]

Վիքիմեդիա Հայաստանը չի ներկայացնելու Հայերեն Վիքիպեդիան կամ Վիքիմեդիա նախագծերից որևէ մեկը։ Այն լիազորված չի լինելու ներկայացնելու հայերեն վիքի-համայնքին։ Վիքիմեդիա Հայաստանը պարզապես նպատակ ունի խթանել թե՜ Հայերեն Վիքիպեդիայի, թե մյուս նախագծերի զարգացումը։

Կանոնադրություն[edit]

Վիքիմեդիա նախագծեր[edit]

Արտաքին հղում[edit]

Ծանոթագրություններ[edit]