Fundraising 2010/Appeal/hy

From Meta, a Wikimedia project coordination wiki

Տաս տարի առաջ, երբ սկսել էի մարդկանց հետ կիսվել մոտս ծագած Վիքիփեդիայի գաղափարով, ես բավականին շատ թերահավատ ու ծաղրող հայացքների էի արժանանում։

Բավական է նշել, որ ձեռներեցները շատ թերահավատորեն էին մոտենում այն գաղափարին, որ աշխարհի տարբեր ծայրերից կամավորները կարող են միանան՝ մարդկային գիտելիքի մի նշանավոր հավաքածու ստեղծելու համար՝ և այդ անել պարզապես հանուն գիտելիքներով կիսվելու։

Առանց որևէ գովազդի: Առանց որևէ շահույթի։ Առանց որևէ օրակարգի։

Հիմնադրումից մեկ տասնամյակ անց, ամեն ամիս մոտ 380 միլիոն մարդ է օգտվում Վիքիփեդիայից - համացանցին միացված աշխարհի մոտ մեկ երրորդը։

Սա աշխարհի 5-րդ ամենաայցելվող կայքն է։ Մյուս չորսը ստեղծվել և իրենց դիրքն են պահպանում միլիարդավոր դոլարների, հսկայական կորպորատիվ աշխատակազմի և անողոք գովազդի և շուկայավարման շնորհիվ։

Սակայն, Վիքիփեդիան բացարձակ նման չէ առևտրային կայքի։ Այն համայնքի ստեղծածն է, ամեն անգամ մի խմբագրում անող կամավորների աշխատանքի արդյունքը։ Դուք մեր համայնքի մի մասն եք։ Եվ ես այսօր դիմում եմ Ձեզ՝ խնդրելով օգնել մեզ` պաշտպանել և պահպանել Վիքիփեդիան։

Միասին մենք կարող ենք այն անվճար և գովազդից զերծ պահել։ Մենք կարող ենք այն պահպանել բաց և ազատ՝ Դուք կարող եք Վիքիփեդիայի տեղեկությունը օգտագործել այնպես ինչպես ուզում եք։ Մենք կարող ենք շարունակել այն զարգացնել՝ տարածելով գիտելիքը ողջ աշխարհով, և ողջ աշխարհին մասնակցության հրավիրելով։

Ամեն տարի այս ժամանակ մենք Ձեզ և Վիքիփեդիայի ողջ համայնքին դիմում ենք, խնդրելով օգնել պահպանել մեր համատեղ աշխատանքը համեստ դրամային նվիրատվությամբ։

Եթե Դուք գնահատում եք Վիքիփեդիան որպես տեղեկության և ոգեշնչման աղբյուր, հույսով եմ, որ այժմ կորոշեք օգնել մեզ, այն այնպիսին պահպանելուն։

Ամենայն բարիք,

Ջիմի Վեյլս

Վիքիփեդիայի հիմնադիր

Հ.Գ. Վիքիփեդիան մեր պես մարդկանց արտառոց բաներ անելու ուժի օրինակ է։ Մեր նման մարդիկ են, որ գրում են Վիքիփեդիան` ամեն անգամ մեկ բառ ավելացնելով։ Եվ մեր նման մարդիկ են այն հովանավորում` ամեն անգամ մեկ փոքր նվիրատվությամբ։ Դա աշխարհը փոխելու մեր համատեղ ներուժի փաստումն է։