Օգտվողի լեզու
Օգտվողի լեզու բլոկում ներկայացված են այն լեզուները, որոնցով Վիքիմեդիայի խմբագրին հարմար է հաղորդակցվել, ինչպես նաև նշված են այդ լեզուների իմացության մակարդակները։ Դա բարելավում է փոխգործողությունը նման բազմազան համայնքի օգտվողների միջև՝ ինչպես ուղղակիորեն, այնպես էլ թարգմանիչներ և միջլեզվային հաղորդակցության միջնորդներ գտնելու հնարավորության միջոցով։
Օգտագործում
Տեղեկություն մասնակցի լեզուների մասին (Բաբելոն) | ||
---|---|---|
| ||
Users by language |
Դուք կարող եք ավելացնել օգտվողի մասին տեղեկությունները Ձեր էջին՝ զետեղելով հետևյալ կոդը՝
{{#babel:ru-N|en-5|fr-1}}
Դրա արդյունքը կլինի այն լեզուների բլոկի ցուցադրումը, որոնք տեսնում եք աջ կողմում։ Դուք կարող եք ցանկացած թվով լեզուներ ավելացնել։ Ներկայացնել պետք է «լեզվի ծածկագիր» - «իմացության մակարդակ» ձևաչափով։
- Լեզվի ծածկագիրը
- Ընդլայնումը ճանաչում է ISO 639 (1–3) ստանդարտ լեզվական ծածկագրերը։ Դուք կարող եք գտնել Ձեր լեզուն՝ փնտրելով ISO 639-1 ծածկագրերի ցանկում կամ ISO 639 1–3 ծածկագրերի տվյալների բազայում։
- Լեզվի իմացության մակարդակը
- Իմացության մակարդակը ցույց է տալիս, թե որքան լավ կարող եք շփվել լեզվով։ Այն նշվում է ցածում բերված աղյուսակի Իմացության մակարդակ սյունակում տրված նշաններից մեկով՝
Իմացության մակարդակ Նշանակություն 0 Դուք ընդհանրապես չեք հասկանում լեզուն (կամ կարող եք հասկանալ այն մեծ դժվարությամբ)։ 1 Դուք կարող եք հասկանալ գրավոր նյութը կամ պարզ հարցերը։ 2 Դուք կարող եք խմբագրել պարզ տեքստեր կամ մասնակցել ոչ բարդ քննարկումներին։ 3 Դուք կարող եք գրել այս լեզվով չնչին սխալներով։ 4 Դուք կարող եք խոսել ինչպես լեզվի կրող (թեև դա Ձեր մայրենի լեզուն չէ)։ 5 Դուք մասնագիտական հմտություններ ունեք. բավական լավ եք հասկանում լեզվի նրբությունները՝ բարդ փաստաթղթեր թարգմանելու համար։ N Դուք լեզվի կրող եք և հիանալի հասկանում եք դրա բոլոր առանձնահատկությունները, ներառյալ խոսակցական դարձվածքները և իդիոմները։
en-5 | This user has professional knowledge of English. |
---|
Վերնագիրն ու էջատակը հեռացնելու համար որպես առաջին պարամետր օգտագործեք plain=1
, օրինակ՝ {{#babel:plain=1|sv-N|zh-3|de-1}}
։ Դրա շնորհիվ ավելի հեշտ կլինի օգտագործել բլոկն այլ օգտվողային բլոկների հետ:
{{#babel:plain=1|ru-N|en-5|fr-1}}
Տես նաև
- Ընդլայնում՝Babel (ծրագրաշարի հիմնական ընդլայնումը)
- Լեզուների համակցման ցուցիչներ թարգմանիչների համար
- Պատմություն
- Մետա-Վիքիի այլընտրանքային համակարգ (2008–2011)
- Քվեարկություն՝ ընդլայնումը միացնելու վերաբերյալ (2008–2011)